К основному контенту

Сообщения

Сообщения за март, 2017
Ինստիտուցիոնալիզմ     Հերբերտ Սայմոնի նմանողությամբ, Էլինոր Օստրոմը գտնում էր, որ մարդկային որոշումների կայացումը սահմանափակվում է անհատի  մտավոր ունակություններով: Օստրոմն առաջ է քաշել նաև 2 առանձին առաջարկներ` 1. Ինստիտուտները կարող են ձևավորել անհատական նախասիրություններ, 2. Մարդիկ կօգտագործեն ինստիտուցիոնալ կանոնները կոլեկտիվ խնդիրներ լուծելու համար: Այս առաջարկների հիման վրա Օստրոմն ու նրա կոլեգաները մի մոտեցում առաջ քաշեցին և ասացին, որ կոմունիկացիան և այլ ինստիտուցիոնալ գործոնները կարող են բարձրացնել քաղաքականության արդյունավետությունը: Ինստիտուտների ստեղծումը թույլ է տալիս անհատներին կոորդինացնելու իրենց վարքագիծը ավելի լավ արդյունք ապահովելու համար: Օստրոմն ասում է, որ ինստիտուցիոնալ կանոններին մարդկանց պատասխանը կարելի է բացատրել  և կանխատեսել, դրա համար նա ներմուծում է <<գործողության տարածք>> հասկացությունը / action area/, այն բաղկացած է 7 փոփոխականներից, որոնք նկարագրում են իրավիճակն ու դերակատարին: Այդ փոփոխականներն են` 1. մասնակիցները, 2....
Հանրային ընտրության տեսություն Մինչ այժմ էլ չլուծված է մնում էլիտար  տեխնոկրատի և քաղաքագետի հակասական դերերի խնդիրը քաղաքականության կերտման գործընթացում: Քաղաքականության կերտման ո´չ պրակտիկան, և ո´չ էլ ուսումնասիրությունները չեն կարող լինել դեմոկրատական, եթե այն շարունակվի իրականացվել բացառապես քաղաքական էլիտաների կողմից: Այստեղ գխավորը մասնակցության խնդիրն է, այսինքն, ովքեր պետք է մասնակցեն քաղաքական որոշումների ընդունմանը, և ինչպես պետք է այդ որոշումները կյանքի կոչվեն: Հանրային ընտրության տեսությունը, ըստ էության, նեոդասական տնտեսագիտական գաղափարների կիրառումն է հանրային սեկտորում, հիմնական գաղափարը կայանում է հետևյալում. շուկայի գործունեության տրամաբանությունը և տեսությունը տեղափոխել քաղաքական դաշտ: Այս տեսության համաձայն` կառավարությունները պետք  է տրամադրեն հանրային ծառայությունները և ծրագրերը մասնավոր սեկտորի նմանողությամբ: Այլ կերպ ասած` պետք է արձագանքեն իրենց <<հաճախորդների>> պահանջներին: Քաղաքացիները` հաճախորդները, պետք է ունենան իրավունք և հնարավորու...
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր ...
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը:
Ռացիոնալ ընտրության տեսություն Ռացիոնալիզմի դիքերից քաղաքականությունը մի գործընթաց է, երբ ուսումնասիրվում են որոշակի հարցերի լուծման և նպատակների հասնելու այլընտրանքային քաղաքականություններ, և կարևորագույն խնդիրը այդ վերջնարդյունքների ապահովման ամենացանկալի միջոցների ընտրությունն է: Այդ միջոցների ընտրությունը բավականին բարդ տեխնոկրատիկ գործընթաց է, որը շատ հաճախ կրում է միջդիսցիպլինար բնույթ, պահանջում է կիրառել ինչպես քանակական մեթոդներ, այնպես էլ բացատրել մի շարք պատահական և ոչ պատահական կապեր ու փոխհարաբերություններ: Ռացիոնալիստական մոտեցմամբ քաղաքականության գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի 1.                            Խնդրի սահմանումը-այն վիճակն է, որը կշարունակի մնալ չբավարարող և ոչ ցանկալի այնքան ժամանակ, մինչև չլինի կառավարության միջամտությունը, 2.                ...
    Քաղաքականության գնահատում և դադարեցում Քաղաքականության գործընթացը ինքնին ուղղված է որոշակի հիմնախնդիրների լուծմանը կամ դրանց քանակի կրճատմանը: Քաղաքականության գնահատման փուլում կենտրոնական են դառնում  ձեռք բերված արդյունքները: Քաղաքականության գնահատման նախնական փուլը կազմում է նախապես առաջադրված նպատակների, առաջնահերթությունների և ձեռք բերված արդյունքների ուսումնասիրությունը: Սակայն քաղաքականության գնահատումը կապված չէ քաղաքականության շրջափուլի միայն վերջնական էտապի հետ, որը կամ հանգեցնում է քաղաքականության դադարեցմանը կամ քաղաքականության վերափոխմանը` հիմնված հիմնախնդիրների նոր ընկալման և օրակարգի հաստատման վրա: Քաղաքականության գնահատումը միաժամանակ կենտրոնանում է երկու խումբ արդյունքների վրա` 1-ը այն մտածված արդյունքները, որոնք ձեռք են բերվել կամ չեն բերվել, և 2-րդը այն չկանխատեսված հետևանքները, որոնք բերել է տվյալ քաղաքականությունը: Գնահատումը չի կենտրոնանում քաղաքականության շրջափուլի որևէ կոնկրետ էտապի վրա, այլ դիտարկում է քաղաքականության ողջ գործընթացը` սկսած ...
                         Միջավայրային ազդեցության գնահատում Միջավայրային ազդեցության գնահատումը որոշումների ընդունման հարաբերականորեն նոր գործիք է, որն օգտագործում է ստանդարտացված գործընթացներ, որոշելու, թե տվյալ ծրագրիը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Այսպիսի վերլուծությունները հիմնականում ընկած են շարունակական քաղաքական ծրագրերի հիմքում: Այսպիսի վերլուծությունը փորձում է բացահայտել, թե տվյալ քաղաքականության արդյունքում տնտեսապես շահեկան ծրագրերը ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու և հասարկության վրա: Օրինակ, եթե նախատեսվում է նոր մայրուղու կամ օդանավակայանի, կամ ատոմակայանի կառուցումը, ապա հաշվարկվում է  արդյոք սպասելի տնտեսական շահույթները արժեն այն վնասներին, որը կկրի բնությունը: Այսպիսի վերլուծությունը հաճախ անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սպառողների շահերը, աշխատանքային պայմանների անվտանգությունը: Միջավայրային ազդեցության գնահատման վերլուծությ...
Գիտակցության ուղղորդման (մանիպուլյացիոն) ժամանակակից տեխնոլոգիաներ PR-ի և ԶԼՄ-ների փոխհամագործակցության արդյունքում ժամանակի ընթացքում առաջացավ համագործակցության մի նոր ձև, որը աստիճանաբար վերածվեց PR տեխնոլոգիաների: Այս երևույթը, երբ հասարակության, նրա առանձին խմբերի, ինչպես նաև անհատների գիտակցությունը և ենթագիտակցությունը ուղղորդվում են PR տեսության մեջ, կոչվում է գիտակցության ուղղորդում` մանիպուլացիա: Գիտակցության ուղղորդման ժամանակակից տեխնոլոգիաները ավելի քան հարյուրն են, սակայն առավել տարածված և հետազոտված են հետևյալները. 1.     Կարծրատիպեր և կաղապարներ Դրանք գիտակցության ուղղորդման ամենակենսունակ տեխնոլոգիաներից են: Դրանց հիմքում ընկած են ոչ թե ապատեղեկատվությունը, այլ տեղեկատվությունը կամ այնպիսի ձևակերպումը, որը տարիների հետ այնքան է ամրանում, որ աստիճանաբար ձեռք է բերում կաղապարային բնույթ: Որպես կանոն, հասարակության լայն շրջանակները այդ կաղապարներն ու կարծրատիպերը չեն քննարկում, չեն վերլուծում, այլ դրանք ընդունում են այնպես, ինչպես դա մատուցվու...
Խնդիրների վրա հիմնված պլանավորում կամ ռազմավարական խնդիրրների կառավարում Պլանավորումը՝ որպես կառավարման կարևորագույն գործառույթ , հնարավորություն է ընձեռում պարզել կազմակերպության արդեն նվաճված մակարդակը , որոշել զարգացման նպատակը և խնդիրները , հստակեցնել սահմանված նպատակին հասնելու ուղիներն ու մեթոդները : Արևմտյան տնտեսագետների պատկերավոր արտահայտությամբ՝ << պլանավորումը՝ նախօրոք ընդունված որոշումներ են այն մասին , թե ինչ է պետք անել , երբ անել և ով է կատարելու : Պլանավորումը կամուրջ է անցկացնում մեր ներկա և ցանկալի վիճակների միջև>> : Կառավարման այս գործառույթի գլխավոր խնդիրը ապագայի անորոշության մեջ կազմակերպության գործունեության նպատակամետ ուղղությունների և դրանց իրացման մեթոդների կանխագուշակումն է : Երբ որոշակիացված է ապագան , ապա կառավարման մյուս գործառույթները՝ կազմակերպումը , մոտիվացիան , վերահսկողությունը , ուղղվում են առաջադրված նպատակի ու խնդիրների կենսագործմանը : Պլանավորման օբյեկ...