К основному контенту

Խնդիրների վրա հիմնված պլանավորում կամ ռազմավարական խնդիրրների կառավարում

Պլանավորումը՝ որպես կառավարման կարևորագույն գործառույթ, հնարավորություն է ընձեռում պարզել կազմակերպության արդեն նվաճված մակարդակը, որոշել զարգացման նպատակը և խնդիրները, հստակեցնել սահմանված նպատակին հասնելու ուղիներն ու մեթոդները: Արևմտյան տնտեսագետների պատկերավոր արտահայտությամբ՝ <<պլանավորումը՝ նախօրոք ընդունված որոշումներ են այն մասին, թե ինչ է պետք անել, երբ անել և ով է կատարելու: Պլանավորումը կամուրջ է անցկացնում մեր ներկա և ցանկալի վիճակների միջև>>: Կառավարման այս գործառույթի գլխավոր խնդիրը ապագայի անորոշության մեջ կազմակերպության գործունեության նպատակամետ ուղղությունների և դրանց իրացման մեթոդների կանխագուշակումն է: Երբ որոշակիացված է ապագան, ապա կառավարման մյուս գործառույթները՝ կազմակերպումը, մոտիվացիան, վերահսկողությունը, ուղղվում են առաջադրված նպատակի ու խնդիրների կենսագործմանը: Պլանավորման օբյեկտը բարդ, բազմագործոն սոցիալ-տնտեսական երևույթներն են: Սովորաբար պլանային հաշվարկներին նախորդում է այդ երևույթների փոփոխության կանխատեսումը, որն իրագործվում է որոշակի մեթոդներով, դրանք պայմանավորող գործոնների ազդեցության բազմակողմանի հաշվառումով: Կանխատեսումային հաշվարկների շնորհիվ ի հայտ են գալիս սոցիալ-տնտեսական զարգացման բազում տարբերակներ, որոնցից հարկ է ընտրություն կատարել: Հետևաբար, կանխատեսման ու պլանավորման միջև օբյեկտիվորեն առաջանում է ռազմավարության անհրաժեշտությունը, որի խնդիրն է որոշել կազմակերպության զարգացման հիմնական նպատակները, գլխավոր գերակայությունները, դրանց հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալը և բաշխման ուղղությունները: Այդպիսով հնարավոր այլընտրանքներից կատարվում է ռազմավարության ընտրություն, որը կազմում է պլանային հաշվարկների հիմքը, մշակվելիք պլանը ստանում է ելակետային հստակ ուղղվածություն: Ուստի, հենվելով կանխատեսման արդյունքների վրա, ռազմավարությունը պայմանավորում է պլանի բովանդակությունը և ուղղվածությունը:
Կարող ենք առանձնացնել ռազմավարական պլանավորման մի քանի մոդելներ՝ 1. Basic strategic planning, 2. Issue-based planning, 3. Alignment model, 4. Scenario planning, 5. Organic planning: Այս աշխատանքի շրջանակներում կանդրադառնանք Issue-based planning կամ strategic issues management-ին: Համառոտ ներկայացնենք վերոնշյալ մոդելի հիմնական կետերը. 1. արտաքին և ներքին գնահատում, որպեսզի որոշենք ուժեղ կողմերը (strenghts), թուլությունները (weaknesses), հնարավորությունները (opportunities) և վտանգները (threats) կամ այլ կերպ ասած SWOT վերլուծություն, 2. ռազմավարական վերլուծություն, որպեսզի որոշենք և առաջին պլան մղենք խոշոր խնդիրները (նպատակները), 3. ձևավորել խնդիրներին կամ նպատակներին ուղղված կարևոր ռազմավարությունները կամ ծրագրերը, 4. ձևավորել կամ թարմացնել տեսլականը, առաքելությունը և արժեքները, 5. մշակել գործողությունների պլանները, 6. գրանցել խնդիրները, նպատակները, ծրագրերը, առաքելությունն ու տեսլականը և գործողությունների պլանները, 7. ձևակերպել միամյա գործողությունների պլանը (երկարաժամկետ ռազմավարական պլանի առաջին տարվանից), 8. ձևակերպել և հաստատել մեկ տարվա բյուջեն (միջոցների այնպիսի բաշխում, որ ֆինանսավորվի առաջին տարին), 9. դիտարկել, վերանայել, արժևորել, թարմացնել ռազմավարական պլանը:
Ռազմավարական խնդիրները այն զարգացումները կամ միտումներն են, որոնք ծագում են կազմակերպության արտաքին կամ ներքին միջավայրում և կազմակերպության գործունեության վրա ազդելու պոտենցիալ ունեն: Կազմակերպությունները օգտագործում են ռազմավարական խնդիրների կառավարման (SIM) համակարգը, որպեսզի ավելի ընդլայնեն ադապտացվելու իրենց կարողությունը: Ռազմավարական խնդիրների կառավարման համակարգը կազմակերպական ընթացակարգերի, հաստատված պրակտիկայի, գործընթացների ամբողջություն է, որը ողղված է վերլուծելու և պատասխանելու ռազմավարական խնդիրներին. դրանք ընդլայնում են կազմակերպության կարողությունը ադապտացվելու և սովորելու: Ադապտացվել ենթադրում է, որ կազմակերպությունը կարող է  հասնել ավելի բարձր մակարդակի համաձայնեցման միջավարի հետ, իսկ սովորելը ենթադրում է համաձայնեցում՝ հարստացված գիտելիքներով և հասկացություններով: Ռազմավարական խնդիրների կառավարման համակարգերը միմյանցից տարբերվում են լուծվելիք խնդիրների տեսակներով և ռազմավարական ադապտացման գործընթացին ներգրավվածության աստիճանով: Կազմակերպություններում գոյություն ունեն 2 տեսակի ռազմավարական խնդիրներ, որոնք առաջանում են կազմակերպության սահմաններից դուրս կամ ներս: Ներքին խնդիրները անցնում են ներքին կառավարչական գործընթացերի միջով և ռազմավարական խնդիրները չեն պահանջում փոխգործակցություն արտաքին միջավայրի հետ: Արտաքին խնդիրները որոշվում են խնդիրների կառավարման թիմի կողմից, իսկ գործողությունները որոշվում են կազմակերպության համապատասխան մակարդակում. պահանջում են փոխգործակցություն արտաքին միջավայրի հետ:
Եթե համեմատականներ տանենք ռազմավարական պլանավորման համակարգի (SPS) և ռազմավարական խնդիրների կառավարման համակարգի (SIMS) միջև ապա կատեսնենք հետևյալ տարբերությունները: Ռազմավարական պլանավորման համակարգ՝ պերիոդիկ, այսինքն ժամանակահատվածային գործունեություն, արձագանք ուժեղ ազդանշաններին, խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված են կազմակերպության հետ, կազմակերպության ցանկալի վիճակի տեսլականի կազմում  և այլն: Ի տարբերության սրան, ռազմավարական խնդիրների ղեկավարման համակարգը ունի հետևյալ առանձնահատկությունները. այն շարունակական է, այսինքն փոփխություններ կամ թարմացումներ կատարվում են ոչ թե ինչ-որ հստակ սահմանված ժամանակահատվածը մեկ, այլ կազմակերպության գործունեության ընթացքում, արձագանքում է թույլ կարծես թե ոչ էական ազդանշաններին, որը շատ կարևոր հանգամանք է, ընկալունակ է նաև այն խնդիրների հանդեպ, որոնք չունեն ուղղակի կամ անմիջական ազդեցություն, ուշադրությունը ավելի շատ կենտրոնանում է այնպիսի գործողությունների վրա, որոնք կքչացնեն բացասական ազդեցությունը և կավելացնեն հնարավորությունները, միտված է ավելի շատ ոչ ավանդական մեթոդների և գործողությունների: Սակայն Էհլինգը և Հեսսեն քննադատեցին այս մոդելը ՝ բնորոշվելով որպես ամենօրյա կառավարչական գործունեություն, որ անում են բոլոր մենեջերները և որ այն ամենևին էլ նորարարություն չէ: Այլ քննադատություններ նույնպես եղան տվյալ մոդելի վերաբերյալ, սակայն հետագայում հասկանալով դրա առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը կազմակերպությունների վրա ակտիվ շրջանառության մեջ ներգրավեցին այն: Մասնավորապես ազդեցություններից կարևորն այն էր, որ ռազմավարական խնդիրների կառավարման համակարգը ուշադրությունը կենտրոնացնում էր արտաքին միաջավայրից եկող թույլ  ազդակների և այնպիսի գործոնների վրա, որոնք ուղղակի կամ անմիջական ազդեցություն չէին թողնում կազմակերպության վրա և քանի որ որոշ կազմակերպություններ սկզբնական շրջանում ուշադրություն չէին դարձրել այդ գործոնների վրա, հետագայում հենց այդ գործոններն էլ դարձան մեծ խնդիրների պատճառ:
Ինչպես արդեն նշել ենք այս մոդելի առանձնահատկություններից է SWOT վերլուծությունը, որը անհրաժեշտ պայմաններից մեկն է շահառուների հետ արդյունավետ աշխատելու համար: Օգտագործվում են նաև այլ հետաքրքիր և արդյունավետ մեթոդներ, որոնցից կարելի է նշել գործողությունների պլանները գրելու մի արդյունավետ ձև, որը կոչվում է SMART նպատակներ, որտեղ նպատակները յուրատեսակ են (specific), չափելի են (measurable), հասանելի են (attainable), կողմնորոշած են դեպի արդյունքը (result-oriented) և ժամկետային են (time-bound): Ժամկետային առումով կարևոր հանգամանքներից մեկը այն է, որ խնդիրների վրա հիմնված պլանավորումը մշակում է ռազմավարությու մեկ տարվա համար, ինչը թույլ է տալիս հնարավորինս ռացիոնալ կառավարել դրա ընթացքը, իսկ երկարաժամկետ պլանավորման դեպքում կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, մասնավորապես կապված միջոցների բաշխման հետ: Սակայն ինչպես և մնացած, այնպես էլ այս մոդելը չի կարող ընդհանուր լինել հանրային և մասնավոր կազմակերպությունների համար հիմնականում այն պատճառով, որ տարբեր են նրանց նպատակների և շահառուների շրջանակը, մասնավոր կազմակերպությւոնների շահույթ հետապնդելու հանգամանքը, հանրային կազմակերպությունների համեմատաբար ավելի փակ համակարգ լինելու հանգամանքը և այլն:
Այսպիսով, ընդհանրացնելով կարող ենք ասել, որ վերոնշյալ մոդելը ենթադրում է, որ կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն այն ընթացիկ հարցերի լուծմանը, որոնք ծագում են կազմակերպության գործունեության ժամանակ:
 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: