К основному контенту

Сообщения

Сообщения за февраль, 2012
Ադմինիստրատիվ հաշվետվությունը (Պատասխանատվության մեծությունները) Հանրային կառավարման երևույթի ընդլայնման և քաղաքականության վրա ադմինիստրատիվ հաստատությունների ազդեցության աճի հետ մեկտեղ ավելի կարևորվեց կառավարման նկատմամբ վերահսկողության քաղաքական խնդիրը: Այս պրոբլեմը կարելի է ներկայացնել վերահսկողություն, հաշվետվություն կամ էլ պատասխանատվություն տերմինների միջոցով: Սակայն գլխավոր խնդիրը մնում է այն, թե ինչպես են քաղաքական լիդերներն ու հանրությունը համոզում, փաղաքշում կամ էլ ստիպում վարչական կառույցներին կատարել իրենց պարտականությունները: Այստեղ առկա է նաև մեկ այլ ֆունդամենտալ խնդիր, թե արդյոք հանրային կառավարողները միշտ պետք է հետևեն հանրության ցանկություններին, երբ այդ ցանկությունները չեն համընկնում հասարակության հեռանկարային նպատակների հետ կամ էլ ոտնահարեն որոշ անձանց քաղաքացիական ազատությունները: Ավանդաբար գոյություն են ունեցել հաշվետվության խնդրին վերաբերող երկու մտածողության ուղղություններ: Դրանցից առաջինը ենթադրում է, որ պատասխանատվությունը «անձնական պարտավորության ներքին զգա
Լեոնարդ Ուայթ Կառավարման երևույթի առաջացումը Ինչպես նշում էր Ուայթը ԱՄՆ-ի վարչական ինստիտուտների ակունքները գալիս էին Մեծ Բրիտանիայից: Ամերիկյան կառավարչական մարմինները կառուցվել էին 17դ. Անգլիական մոդելի համանմանությամբ: Միաժամանակ լինելով ապակենտրոնացված, ինքնակառավարվող դրանք ապացուցեցին, որ կարող էին հեշտությամբ ադապտացվել Նոր Աշխարհի սոցիալական և տնտեսական իրականությանը: Նույնիսկ Ուայթի օրոք էլ կարելի էր զգալ Անգլիականի ազդցեցությունը ամերիկյան վարչական կառույցներիվրա: Սակայն ժամանակի հասարակական և տնտեսական պայմանները, որոնց շրջանակներում իրականացվում էր կառավարումը, և անընդհատ աճող պետության միջամտության անհրաժեշտությունը պահանջում էին լուծել հետևյալ հարցը, թե արդյոք ժամանակակից ինդուստրիալ և սոցիալական պետությունը կարող էր գործել կամավոր և հիմնականում սիրողական մակարդակի միջավայրում, որը յուրահատուկ էր ամերիկյան ադմինիստրատիվ ժառանգությանը: Չինովնիկների առջև ծառացող հիմնախնդիրները այնքան բարդ, բազմազան և տարատեսակ էին դարձել իրենց բնույթով, որ դժվար թե պետությունը կարողանար