К основному контенту

Լեոնարդ Ուայթ


Կառավարման երևույթի առաջացումը
Ինչպես նշում էր Ուայթը ԱՄՆ-ի վարչական ինստիտուտների ակունքները գալիս էին Մեծ Բրիտանիայից: Ամերիկյան կառավարչական մարմինները կառուցվել էին 17դ. Անգլիական մոդելի համանմանությամբ: Միաժամանակ լինելով ապակենտրոնացված, ինքնակառավարվող դրանք ապացուցեցին, որ կարող էին հեշտությամբ ադապտացվել Նոր Աշխարհի սոցիալական և տնտեսական իրականությանը: Նույնիսկ Ուայթի օրոք էլ կարելի էր զգալ Անգլիականի ազդցեցությունը ամերիկյան վարչական կառույցներիվրա:
Սակայն ժամանակի հասարակական և տնտեսական պայմանները, որոնց շրջանակներում իրականացվում էր կառավարումը, և անընդհատ աճող պետության միջամտության անհրաժեշտությունը պահանջում էին լուծել հետևյալ հարցը, թե արդյոք ժամանակակից ինդուստրիալ և սոցիալական պետությունը կարող էր գործել կամավոր և հիմնականում սիրողական մակարդակի միջավայրում, որը յուրահատուկ էր ամերիկյան ադմինիստրատիվ ժառանգությանը: Չինովնիկների առջև ծառացող հիմնախնդիրները այնքան բարդ, բազմազան և տարատեսակ էին դարձել իրենց բնույթով, որ դժվար թե պետությունը կարողանար պահպանել իր դիրքերը առանց բյուրոկրատական կառավարման որոշակի դրույթների որդեգրման: Այս առումով Ուայթը նշում էր, որ ժողովրդավարական հասարակությունները կարող էին լավ կազմակերպված վարչական համակարգերից փոխառնելայն տարրերը, որոնք համապատասխան ձևով կարելի էր հարմարեցնել իրենց սեփական քաղաքական ինստիտուտներին, որպեսզի նպաստ էին իրենց նպատակների և ծրագրերի արդյունավետ իրագործմանը:
Բանը նրանում էր, որ ժամանակի պետություններում կառավարման դերը ենթարկվում էր որոշակի պատմական ժամանակահատվածի մշակութային և ընդհանուր քաղաքական միջավայրի խորը ազդեցությանը: Ազատ շուկայական հարաբերությունների տեսությունը “laissez faire”դպրոցը, որը պահանջում էր պետության գործունեության սահմանափակում` պաշտպանության և ոստիկանական ֆունկցիաներով ստեղծեց մի իրավիճակ, որում կառավարումը սահմանափակված էր և արդյունավետ չէր: Չինովնիկները դիտվում էին որպես անխուսափելի չարիք, իսկ բյուրոկրատիան որպես մշտական վտանգ: Մայրցամաքում անպատասխանատու պետությունները, հիմնականում արհամարհելով ժողովրդի ցանկությունները և միաժամանակ չունենալով բարեկեցության բարձրացմանն ուղղված ծրագրեր, մեծապես նպաստել են պետության չմիջամտության գիտական փիլիսոփայական փաստարկների ուժեղացմանը:
Արդյունաբերական հեղափոխությունը և նրա սոցիալական, տնտեսական և քաղաքական արտահայտումները մեծապես պատասխանատու են նոր հասարակական փիլիսոփայության  և հանրային կառավարման նոր կոնցեպցիայի ձևավորման համար:“Laissez faire” տեսությունը դեն նետվեց ինչպես փիլիսոփաների, այնպես էլ`պետական գործիչների կողմից և արդեն 20-րդ դ. սկսվեց կոլեկտիվ գործունեության դարաշրջանը: Արդյունաբերության էքսպանսիան ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մասշտաբներով, բեռնափոխադրումների ծավալների մեծացումը, օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային փոխադրամիջոցներով, հաղորդակցության միջոցների (փոստ, մամուլ, հեռախոս, հեռագիր, ռադիո), մարդկանց և գաղափարների անհավատալի դինամիկայի մեծացումը, ինդուստրիալ պետություններում ընթացող ուրբանիզացիան և հզոր սոցիալական խմբերի և տնտեսական շահերի ձևավորումը ոչ միայն մեծացրեց կառավարչական գործունեության շրջանակն ու լարվածությունը, այլև ստեղծեց նոր խնդիրներ` միաժամանակ խորացնելով նախորդների կարևորությունն ու դժվարությունը:
Այլ կերպ ասած, արդյունաբերական հեղափոխությունը պայմանավորեց հասարակական հարաբերությունների այնպիսի աստիճան , որ անհնար դարձավ “laissez faire”տեսության գոյությունը:Եվ աստիճանաբար նոր հասարակական միջավայրը մարդկանց գիտակցության մեջ ստեղծեց պետության դերակատարության կոնցեպցիան հարմարեցված նոր ժամանակի կյանքի պայմաններին: Այդ նոր գաղափարները ենթադրում էին, որ պետությունը պետք է դառնար ինչպես հասարակական համագործակցության, այնպես էլ` սոցիալական կարգավորման երաշխավորողը: Այսպիսով, պետությունը դարձավ կարևորագույն գործիք, որի օգնությամբ սոցիալական մեղմացման ծրագիրը պետք է կյանքի կոչվեր: Ինչպես նշում էր անգլիացի գիտնականներից մեկը սկսեց մեծանալ պետական ծառայության դերը, քանի որ պետությունը հրաժարվեց իր նախկին դերակատարությունից, Լասալի ասած`գիշերային պահակի և բառացի իմաստով արդարադատության իրականացումից: Արդեն պետությունը գործում էր համաձայն այն տեսության, որ ինչպես յուրաքանչյուր անհատի, այպես էլ հասարակության բարօրությունը ստեղծվում է կոլեկտիվ բանականության և միասնական ջանքրի օգնությամբ, գոյություն ունեցող սահմանադրական նորմերի շրջանակներում:
Այսպիսով հասարակական հարաբերությունների բարդացման գործընթացը բերեց ցանկացած բնագավառում ժամանակակից պետության խնդիրների ծավալի ընդարձակմանը:Ընդ որում հանրային կյանքի ամեն մի բնագավառում ընդարձակվում էր նաև պետական կառավարման ոլորտը, քանի որ պետական ծրագրի ամեն մի նոր էտապ պահանջում էր հավելյալ կառավարչական գործունեություն:
Նկատի ունենալով այդ պատճառները` զարմանալի չէր, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում կառավարման տեխնիկական կողմին մեծ ուշադրություն էր դարձվում: Ուշագրավն այն էր, որ ամերիկյան պետականության գոյության հարյուր տարվա ընթացքում ազգային մակարդակով կառավարմանն առնչվող հարցը եղել է ավարի համակարգի խնդիրը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: