К основному контенту

Сообщения

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
Недавние сообщения
Ինստիտուցիոնալիզմ     Հերբերտ Սայմոնի նմանողությամբ, Էլինոր Օստրոմը գտնում էր, որ մարդկային որոշումների կայացումը սահմանափակվում է անհատի  մտավոր ունակություններով: Օստրոմն առաջ է քաշել նաև 2 առանձին առաջարկներ` 1. Ինստիտուտները կարող են ձևավորել անհատական նախասիրություններ, 2. Մարդիկ կօգտագործեն ինստիտուցիոնալ կանոնները կոլեկտիվ խնդիրներ լուծելու համար: Այս առաջարկների հիման վրա Օստրոմն ու նրա կոլեգաները մի մոտեցում առաջ քաշեցին և ասացին, որ կոմունիկացիան և այլ ինստիտուցիոնալ գործոնները կարող են բարձրացնել քաղաքականության արդյունավետությունը: Ինստիտուտների ստեղծումը թույլ է տալիս անհատներին կոորդինացնելու իրենց վարքագիծը ավելի լավ արդյունք ապահովելու համար: Օստրոմն ասում է, որ ինստիտուցիոնալ կանոններին մարդկանց պատասխանը կարելի է բացատրել  և կանխատեսել, դրա համար նա ներմուծում է <<գործողության տարածք>> հասկացությունը / action area/, այն բաղկացած է 7 փոփոխականներից, որոնք նկարագրում են իրավիճակն ու դերակատարին: Այդ փոփոխականներն են` 1. մասնակիցները, 2. մասնակիցների զբաղե
Հանրային ընտրության տեսություն Մինչ այժմ էլ չլուծված է մնում էլիտար  տեխնոկրատի և քաղաքագետի հակասական դերերի խնդիրը քաղաքականության կերտման գործընթացում: Քաղաքականության կերտման ո´չ պրակտիկան, և ո´չ էլ ուսումնասիրությունները չեն կարող լինել դեմոկրատական, եթե այն շարունակվի իրականացվել բացառապես քաղաքական էլիտաների կողմից: Այստեղ գխավորը մասնակցության խնդիրն է, այսինքն, ովքեր պետք է մասնակցեն քաղաքական որոշումների ընդունմանը, և ինչպես պետք է այդ որոշումները կյանքի կոչվեն: Հանրային ընտրության տեսությունը, ըստ էության, նեոդասական տնտեսագիտական գաղափարների կիրառումն է հանրային սեկտորում, հիմնական գաղափարը կայանում է հետևյալում. շուկայի գործունեության տրամաբանությունը և տեսությունը տեղափոխել քաղաքական դաշտ: Այս տեսության համաձայն` կառավարությունները պետք  է տրամադրեն հանրային ծառայությունները և ծրագրերը մասնավոր սեկտորի նմանողությամբ: Այլ կերպ ասած` պետք է արձագանքեն իրենց <<հաճախորդների>> պահանջներին: Քաղաքացիները` հաճախորդները, պետք է ունենան իրավունք և հնարավորություն կատ
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը:
Ռացիոնալ ընտրության տեսություն Ռացիոնալիզմի դիքերից քաղաքականությունը մի գործընթաց է, երբ ուսումնասիրվում են որոշակի հարցերի լուծման և նպատակների հասնելու այլընտրանքային քաղաքականություններ, և կարևորագույն խնդիրը այդ վերջնարդյունքների ապահովման ամենացանկալի միջոցների ընտրությունն է: Այդ միջոցների ընտրությունը բավականին բարդ տեխնոկրատիկ գործընթաց է, որը շատ հաճախ կրում է միջդիսցիպլինար բնույթ, պահանջում է կիրառել ինչպես քանակական մեթոդներ, այնպես էլ բացատրել մի շարք պատահական և ոչ պատահական կապեր ու փոխհարաբերություններ: Ռացիոնալիստական մոտեցմամբ քաղաքականության գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի 1.                            Խնդրի սահմանումը-այն վիճակն է, որը կշարունակի մնալ չբավարարող և ոչ ցանկալի այնքան ժամանակ, մինչև չլինի կառավարության միջամտությունը, 2.                            սահմանել գործողության և միոցառումների այլընտրանքային տարբերակները, սա նշանակում է քաղաքականության մի քանի տարբերակների մշակում, որոնք կունենան ցանկալի ազդեցությունը հիմնախնդրի լուծման ուղղությ
    Քաղաքականության գնահատում և դադարեցում Քաղաքականության գործընթացը ինքնին ուղղված է որոշակի հիմնախնդիրների լուծմանը կամ դրանց քանակի կրճատմանը: Քաղաքականության գնահատման փուլում կենտրոնական են դառնում  ձեռք բերված արդյունքները: Քաղաքականության գնահատման նախնական փուլը կազմում է նախապես առաջադրված նպատակների, առաջնահերթությունների և ձեռք բերված արդյունքների ուսումնասիրությունը: Սակայն քաղաքականության գնահատումը կապված չէ քաղաքականության շրջափուլի միայն վերջնական էտապի հետ, որը կամ հանգեցնում է քաղաքականության դադարեցմանը կամ քաղաքականության վերափոխմանը` հիմնված հիմնախնդիրների նոր ընկալման և օրակարգի հաստատման վրա: Քաղաքականության գնահատումը միաժամանակ կենտրոնանում է երկու խումբ արդյունքների վրա` 1-ը այն մտածված արդյունքները, որոնք ձեռք են բերվել կամ չեն բերվել, և 2-րդը այն չկանխատեսված հետևանքները, որոնք բերել է տվյալ քաղաքականությունը: Գնահատումը չի կենտրոնանում քաղաքականության շրջափուլի որևէ կոնկրետ էտապի վրա, այլ դիտարկում է քաղաքականության ողջ գործընթացը` սկսած որոշումների ըն
                         Միջավայրային ազդեցության գնահատում Միջավայրային ազդեցության գնահատումը որոշումների ընդունման հարաբերականորեն նոր գործիք է, որն օգտագործում է ստանդարտացված գործընթացներ, որոշելու, թե տվյալ ծրագրիը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Այսպիսի վերլուծությունները հիմնականում ընկած են շարունակական քաղաքական ծրագրերի հիմքում: Այսպիսի վերլուծությունը փորձում է բացահայտել, թե տվյալ քաղաքականության արդյունքում տնտեսապես շահեկան ծրագրերը ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու և հասարկության վրա: Օրինակ, եթե նախատեսվում է նոր մայրուղու կամ օդանավակայանի, կամ ատոմակայանի կառուցումը, ապա հաշվարկվում է  արդյոք սպասելի տնտեսական շահույթները արժեն այն վնասներին, որը կկրի բնությունը: Այսպիսի վերլուծությունը հաճախ անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սպառողների շահերը, աշխատանքային պայմանների անվտանգությունը: Միջավայրային ազդեցության գնահատման վերլուծության հիմքերը դրվեցին 1950-ականներին, երբ գնալով կառավարական շրջաններում