К основному контенту
                        Միջավայրային ազդեցության գնահատում
Միջավայրային ազդեցության գնահատումը որոշումների ընդունման հարաբերականորեն նոր գործիք է, որն օգտագործում է ստանդարտացված գործընթացներ, որոշելու, թե տվյալ ծրագրիը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Այսպիսի վերլուծությունները հիմնականում ընկած են շարունակական քաղաքական ծրագրերի հիմքում: Այսպիսի վերլուծությունը փորձում է բացահայտել, թե տվյալ քաղաքականության արդյունքում տնտեսապես շահեկան ծրագրերը ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու և հասարկության վրա: Օրինակ, եթե նախատեսվում է նոր մայրուղու կամ օդանավակայանի, կամ ատոմակայանի կառուցումը, ապա հաշվարկվում է  արդյոք սպասելի տնտեսական շահույթները արժեն այն վնասներին, որը կկրի բնությունը: Այսպիսի վերլուծությունը հաճախ անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սպառողների շահերը, աշխատանքային պայմանների անվտանգությունը: Միջավայրային ազդեցության գնահատման վերլուծության հիմքերը դրվեցին 1950-ականներին, երբ գնալով կառավարական շրջաններում մեծանում էր ցանկությունը որոշումների ընդունման գործընթացում համակցել գիտական, տեխնիկական և վերլուծական տարբեր գործիքներ: Չնայած միջավայրային ազդեցության գնահատման օրենսդրությունները և պրակտիկաները տարբերվում են ամբողջ աշխարհում, սակայն դրանում կիրառվող ֆունդամենտալ գործընթացները շատ կամ քիչ չափով նույնն են: Այդ փուլերն են 1. ուսումնասիրումը, թե արդյոք տվյալ ծրագիրն ունի միջավայրային ազդեցության գնահաման կարիք, օրինակ երկրներ կան, որ այս ոլորտում չունեն կայացած օրենսդրություն, սակայն օրինակ ԱՄՆ-ում և Կանադայում այս ոլորտի իրավական կարգավորումները շատ հստակ են, այսպիսի ուսումնասիրությունը կատարվում է նրա համար, որպեսզի զուր ժամանակ չծախսվի այն ծրագրերի միջավայրային ազդեցության գնահատման վրա, որոնք իրականում չունեն դրա կարիքը: 2 Երկրորդ փուլը մասշտաբների հաստատումն է, այսինքն եթե առաջին փուլում հաստատվում է, որ ծրագիրն ունի միջավայրային ազդեցության գնահատման կարիք, ապա անհրաժեշտ է հստակեցնել առանցքային հիմնախնդիրները, ուսումնասիրության պարամետրերը, տվյալների հավաքման եղանակները, աշխարհագրական սահմանները: Տվյաների հավաքման առումով կարող է նաև շահեկան լինել տվյալ համայնքի բնակիչներրի ներգրավումը, ովքեր տեղանքին ավելի լավ են ծանոթ: 3. Երրորդ էտապը ազդեցության գնահատումն է, որը նախատեսում է ազդեցություների որոշում և կանխատեսում, ազդեցությունների նշանակալիության գնահատում, կառավարման ռազմավարությունների խորհրդատվություն, միջավայրային ազդեցության ընդհանուր ամփոփում: 4. Չորրոդ էտապը վերլուծության արդյունքում համապատասխան փաստաթղթի պատրաստումն է, որում  ներկայացվում են տվյալ ծրագրի անխուսափելի հետևանքներն ու ազդեցությունները շրջակա միջավայրի նկատմամբ: Փաստաթղթի պատրաստման որևէ ստանդարտ ձև գոյություն չունի, կարող են լինել մի քանի տասնյակ էջից բաղկացած, մինչև մի քանի էջ, որտեղ ամփոփ կերպով ներկայացվում են միջավայրային հետևանքները: Փաստաթղում առաջ են քաշվում նաև հստակ ռազմավարություններ ծրագրի բացասական ազդեցությունների կառավարման համար: 5. Հինգերորդ էտապը ծրագրի իրականացումն է, երբ հաշվի առնելով միջավայրային կանխատեսվող ազդեցությունները որոշում է կայացվում սկսել ծրագիրը: 6. Վերջին էտապը մոնիթորինգն է և վերջնական աուդիտը: Վերջին էտապը շատ կարևոր է ամբողջ գործընթացի ինտեգրացիան ապահովելու տեսանկյունից: Ցավոք սրտի, այսօր զարգացող աշխարհում մի շարք երկրներ չունեն համապատասխան ռեսուրսներ, տեխնիկական հմտություններ և քաղաքական կամք պատճաշ մոնիթորինգ և աուդիտ իրականացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ միջավայրային ազդեցության գնահատման վերլուծությունը տեղի է ունենում որոշակի քաղաքական կոնտեքստում և իրավական պայմանների առկայությամբ: Միջավայրային ազդեցության գնահատումը անհրաժեշտ է նախաձեռնել քաղաքականության ծրագրի մշակման վաղ փուլերում, այլ ոչ թե նրանից հետո, երբ ծրագրի մեծ մասն արդեն իրականացվել է, և միջավայրային ազդեցության գնահատումը հանդես է գալիս՝ որպես տվյալ ծրագրի արդարացման և լեգիտիմացման գործիք: Արդյունավետ միջավայրային ազդեցության գնահատման համար անհրաժեշտ է` 1. Timing- գնահատումն իրականացնել քաղաքականության գործընթացի վաղ փուլերում, երբ դեռևս քննարկվում են որոշման այլընտրանքային տարբերակները, 2. Assessment techniques-անհրաժեշտ է կիրառել համակարգային, միջդիսցիպլինար վերլուծական գործիքներ քաղաքականության բնապահպանական, սոցիալական, մշակութային և տնտեսական ազդեցությունների գնահատման համար, 3. Independence-պետք է ապահովվի գնահատման արդյունքների օբյեկտիվությունը, գիտական ամբողջականությունը/integrity/, 4. Public Disclosure- Մինչև վերջնական որոշման կայացումը միջավայրային ազդեցության գնահատման արդյունքները պետք է հրապարակվեն և հասանելի դառնան հանրության լայն շրջանակներին, 5. Public participation-քաղաքացիների մասնակցությունը պետք է բարձր լինի ծրագրի կազմման տարբեր փուլերում, նրանք պետք է հանդես գան համապատասխան առաջարկություններով, 6.Follow-up- Միջավայրային ազդեցության գնահատման արդյունքները պետք է դրվեն քաղաքականության ծրագրի ընթացիկ կառավարման հիմքում:  Ներկայումս աշխարհի շատ երկրներում իրականացվում են միջավայրային ազդեցության գնահատում լայնամասշտաբ ծրագրերի համար` տրանսպորտային ինֆրակառուցվածքների և բնակելի շենքերի կառուցումից մինչև առևտրատնտեսական և արդյունաբերական զարգացումները: Միջավայրային ազդեցության գնահատումը հատկապես կարևորվում է այն ժամանակ, երբ որոշակի քաղաքական ուժեր իրենց քաղաքական ապագան կապում են կոնկրետ ծրագրերի հաջողության հետ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: