К основному контенту

Հանրային ընտրության տեսություն

Մինչ այժմ էլ չլուծված է մնում էլիտար  տեխնոկրատի և քաղաքագետի հակասական դերերի խնդիրը քաղաքականության կերտման գործընթացում: Քաղաքականության կերտման ո´չ պրակտիկան, և ո´չ էլ ուսումնասիրությունները չեն կարող լինել դեմոկրատական, եթե այն շարունակվի իրականացվել բացառապես քաղաքական էլիտաների կողմից: Այստեղ գխավորը մասնակցության խնդիրն է, այսինքն, ովքեր պետք է մասնակցեն քաղաքական որոշումների ընդունմանը, և ինչպես պետք է այդ որոշումները կյանքի կոչվեն: Հանրային ընտրության տեսությունը, ըստ էության, նեոդասական տնտեսագիտական գաղափարների կիրառումն է հանրային սեկտորում, հիմնական գաղափարը կայանում է հետևյալում. շուկայի գործունեության տրամաբանությունը և տեսությունը տեղափոխել քաղաքական դաշտ: Այս տեսության համաձայն` կառավարությունները պետք  է տրամադրեն հանրային ծառայությունները և ծրագրերը մասնավոր սեկտորի նմանողությամբ: Այլ կերպ ասած` պետք է արձագանքեն իրենց <<հաճախորդների>> պահանջներին: Քաղաքացիները` հաճախորդները, պետք է ունենան իրավունք և հնարավորություն կատարելու ընտրություն իրենց մատուցվող ծառայությունների և ծրագրերի միջև, ինչպես նաև տեղեկանալու դրանց մոտավոր արժեքի մասին: Հենց սա էլ թույլ կտա կառավարություններին բարձրացնելու մատուցվող ծառայությունների և ծրագրերի որակը և մատուցման արդյունավետությունը: Հանրային ընտրության ամենավաղ տեսական հիմնավորումը տվել է Charles Tiebout (1956)-ն, ով տվել է տեղական ինքնակառավարման իդեալական կառուցվածքը. ցանկացած համայնքի կարևորագույն խնդիրը իր քաղաքացիներին ծառայություններով ապահովելն է: Այդպիսի ծառայությունները օրինակ, ջրամատակարարումը, աղբահանությունը, ոստիկանության աշխատանքը, հրշեջ ծառայությունը և այլն հանդես են գալիս՝ որպես հանրային բարիքների ապահովում: Եվ քանի որ այսպիսի հանրային բարիքները չեն կարող բաժանվել առանձին համայնքների միջև. դա է պատճառը, որ դրանք ավանդաբար թողնվում են կենտրոնացված իշխանական կառուցվածքների լիազորություների շրջանակում: Իրենց հերթին էլ կենտրոնացված կառուցվածքները քանի որ ունեն մոնոպոլ իրավունք մատուցելու այդ ծառայությունները, աննշան է դառնում նրանց մոտիվացիան արձագանքելու քաղաքացիների պահանջներին: Արդյունքում ընկնում է մատուցվող ծառայությունների որակը: Հանրային ընտրության շրջանակներում մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ առաջ է քաշվել մի ծրագիր, որը գլխավորապես ուղղված էր բարելավելու մատուցվող հանրային ծառայությունների որակը: Առաջարկվում էր, որպեսզի հանրային բարիքները արտադրվեին և մատուցվեին ոչ թե կենտրոնական կառավարության կողմից, այլ` առանձին համայնքների: Եվ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր ազատ ընտրել այն համայնքը, որում մատուցվող ծառայությունները կհամարեր ամենաորակյալը: Ինչն էլ իր հերթին պետք է խթաներ, որպեսզի առանձին համայնքների կառավարությունները արձագանքեին իրենց հաճախորդների կարիքներին և մատուցեին ավելի լավ ծառայություններ: Սակայն այս մոտեցումը ունեցավ նաև շատ քննադատներ, ովքեր իրապես գտնում էին, որ այսպիսի ընտրությունը կարծես թե կատարվում է իդեալական պայմաններում, երբ քաղաքացին ազատ է տեղաշարժվելու և ընտրելու իր բնակության վայրը, և երկրորդը, այս մոտեցումը ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարծես թե պետք է ունենա լիարժեք, հավաստի և ամբողջական ինֆորմացիա ոչ միայն իր, այլ նաև մյուս համայնքներում մատուցվող ծառայությունների մասին: Փաստորեն, վերը նշված մոտեցումը լուրջ թերություններ ունի, քանի որ քաղաքացին միայն իր ցանկությամբ և շատ հեշտությամբ չի կարող փոխել իր բնակության վայրը. կան նրան զսպող բազմաթիվ հանգամանքներ, օրինակ աշխատանքի տեղավորման խնդիրը և մի շարք այլ սահմանափակող հանգամանքներ: Ինչ վերաբերում է տեղեկացված լինելուն, ապա պետք է նշել, որ սովորաբար տեղեկացված է լինում բնակչության միայն մի փոքր հատվածը, որն ունի բավականաչափ ռեսուրսներ և ժամանակ ինֆորմացիա փնտրելու և գտնելու համար: Սա սովորաբար բնակչության բարձր եկամուտներ ունեցող հատվածն է: Հանրային ընտրության օրինակ կարող է ծառայել նաև այն, թե ինչպես են ծնողները որոշում կայացնում իրենց երեխաների դպրոցի ընտրության վերաբերյալ. այստեղ, որպես չափանիշներ, հանդես են գալիս և´ տվյալ դպրոցի ակադեմիական ցուցանիշները, և´ տեղանքը, և´ ծնողների սուբյեկտիվ նախասիրություններն ու ընկալումները, որոնք ոչ միշտ կարող են լինել բանական և ռացիոնալ: Այստեղ հակասության առջև են կանգնում քաղաքականություն մշակողները. Արդյոք, որպես քաղաքականության հիմք, վերցնեն այն, ինչ ցանկանում են բնակիչների մեծ մասը, թե այն, ինչ իրենք են իրենց մասնագիտական գիտելիքների օգնությամբ համարում ճիշտ և օգտակար բնակչության համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: