К основному контенту
Ռացիոնալ ընտրության տեսություն
Ռացիոնալիզմի դիքերից քաղաքականությունը մի գործընթաց է, երբ ուսումնասիրվում են որոշակի հարցերի լուծման և նպատակների հասնելու այլընտրանքային քաղաքականություններ, և կարևորագույն խնդիրը այդ վերջնարդյունքների ապահովման ամենացանկալի միջոցների ընտրությունն է: Այդ միջոցների ընտրությունը բավականին բարդ տեխնոկրատիկ գործընթաց է, որը շատ հաճախ կրում է միջդիսցիպլինար բնույթ, պահանջում է կիրառել ինչպես քանակական մեթոդներ, այնպես էլ բացատրել մի շարք պատահական և ոչ պատահական կապեր ու փոխհարաբերություններ: Ռացիոնալիստական մոտեցմամբ քաղաքականության գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի
1.                           Խնդրի սահմանումը-այն վիճակն է, որը կշարունակի մնալ չբավարարող և ոչ ցանկալի այնքան ժամանակ, մինչև չլինի կառավարության միջամտությունը,
2.                           սահմանել գործողության և միոցառումների այլընտրանքային տարբերակները, սա նշանակում է քաղաքականության մի քանի տարբերակների մշակում, որոնք կունենան ցանկալի ազդեցությունը հիմնախնդրի լուծման ուղղությամբ, այլընտրանքները հիմնախնդրի հետ կապելը պատճառական կապի օրինակ է, եթե կառավարությունը անի X, ապա տեղի կունենա Y-ը: Եվ ռացիոնալիստները մեծապես հենվում են սոցիալական գիտությունների վրա` հասկանալու այս պատճառական կապերը:
3.                           Չափել արդյունքները, նշանակում է մշակել միասնական չափանիշներ, որոնցով պետք է գնահատվեն քաղաքականության այլընտրանքները, առաջնային կարող են լինել տարբեր չափանիշներ, օրինակ ծախսերի կրճատում, կոնկրետ վերջնարդյունքի ապահովում կամ եկամուտների բաշխում,
4.                           Այլընտրանքների համեմատում, նշանակում է քաղաքականությսն այլընտրանքային տարբերակների համեմատություն հենց այն չափանիշների հիման վրա, որոնք հաստատվել էին երրորդ քայլով,
5.                           Ընտրել լավագույն այլընտրանքը, որը թույլ կտա ապահովել լավագույն արդյունքը, այնուհետև վեր է ածվում կառավարության գործողության, հանրային քաղաքականության:
Եվ ասյտեղ ահա´, քաղաքականության վերլուծաբանների խնդիրը հետևյալն է. հնարավորինս օբյեկտիվ գնահատականներ տալ այլընտրանքներին` պատասխանելով հարցին, թե դրանցից որը կաշխատի, որը՝ ոչ: Փորձագետի խնդիրն է նաև տվյալ խնդրի լուծման համար մշակել և ապահովել անհրաժեշտ տեխնիկական բազա, ընտրել համապատասխան մեթոդներ և տեսություններ հաճախորդների կարիքների բավարարման համար:
Ռացոինալիստական տեսության մեջ կա չափման խնդիր, այսինքն, ինչպես պետք է չափվեն տրված այլընտրանքները. այստեղ խնդիրը բավականին բարդ է, քանի որ վերլուծաբանի սուբյեկտիվ մոտեցումներն ու դատողությունները կարող են բավարար չլինել քաղաքականության որևէ այլընտրանքի արժեքը հասկանալու համար, որը ներկայացնում է հանրության շահերը: Սակայն այստեղ լիովին բացառել սուբյեկտիվիզմը անհնար է, քանի որ վերլուծաբանի անհատական որակները այպես թե այնպես, շատ կամ քիչ չափով արդեն ներկայացվում են քաղաքականության մշակման, գնահատման և իրականացման բոլոր փուլերում: Վճռորոշ դերը պատկանում է հենց այն չափանիշներին, որոնք քաղաքականության մշակման ժամանակ հաստատվում են, օրինակ, եթե հիմնական նպատակը կրթական համակարգի բարեփոխումն է, ապա չափանիշը դառնում է յուրաքանչյուր առանձին քաղաքականության ունեցած ազդեցությունը կրթական գործընթացի վրա, ինչի միջոցով էլ համեմատվում են քաղաքականության այլընտրանքները: Ցավոք սրտի, պրակտիկայում այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն քաղաքականության միջոցով, շատ հաճախ չեն ունենում նախապես համաձայնեցված, սահմանված, հեշտ չափելի, եզակի նպատակ: Հանրային քաղաքականության այլընտրանքերի համեմատությունը նույնական է որոշակի արժեքների համեմատությանը: Շատերը կհամաձայնեն, որ հանրային քաղաքականությունը կոչված է ապահովելու սոցիալական բարեկեցություն, այն իրենից պետք է ներկայացնի որոշումներ և գործողություներ, որոնք համապատասխանում են հանրային շահին: Սակայն այստեղ անխուսափելի հարց է առաջ գալիս, թե ինչպես պետք է սահմանվի, չափվի սոցիալական բարեկեցությունը կամ հանրային շահը: Եվ առաջարկվում է քաղաքականության այլընտրանքները համեմատել որոշակի արժեքայնության դիրքերից: Այլընտրանքների գնահատման համար հաճախ կիրառվում է տնտեսական բարեկեցության պարադիգմը: Այս պարադիգմը զուգահեռներ ունի քաղաքականության վերլուծության ռացիոնալիստական մոտեցման հետ: Տնտեսական բարեկեցության պարադիգմը հենվում է մեթոդաբանական ինդիվիդուալիզմի վրա` գտնելով, որ անհատները ռացիոնալ դերակատարներ են, նրանք ամենալավը գիտեն իրենց պահանջները և ցանկությունները և ամեն կերպ փորձում են մաքսիմալ կերպով դրանք բավարարել:
Քաղաքականության ցանկացած լավ վերլուծություն պետք է տրամադրի քաղաքականության վերաբերյալ այնպիսի արժեքավոր ինֆորմացիա, որը հետագայում կարող է օգտագործվել քաղաքականության պրակտիկների կողմից: Ամենաստորին մակարդակում հանրային քաղաքականությունը որոշումների կայացման ուսումնասիրություն է: Հանրային քաղաքականություններն, ի վերջո, իրենցից ներկայացնում են պետության լիազոր ուժերի կողմից կատարված ընտրությունը: Կարևոր հարցադրումներն են. ո՞վ է կայացնում որոշումները, և ինչպե՞ս են կայացվում այդ որոշումները: Շատ դեպքերում այս հարցերին տրվում են պատասխաններ ռացիոնալ ընտրության տեսակետից. Այս առումով, միշտ էլ կատարվում է ընտրությունը` հօգուտ ամենաարդյունավետի և  օբյեկտիվի: Սակայն լիարժեք ռացիոնալ ընտրությունը շատ դեպքերում պարզապես անհնարին է, որովհետև մի շարք քաղաքական հարցեր պահանջում են անհապաղ լուծում, իսկ որոշում կայացնողներն ունեն սահմանափակ ռեսուրսներ, սահմանափակ ժամանակ, ինֆորմացիա և վերջապես սահմանափակ մտավոր ունակություններ` քննարկելու բոլոր այլընտրանքային տարբերակները և ընտրելու ամենառացիոնալը: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ որոշումների կայացման գործընթացը իռացիոնալ է, ո´չ, եթե այն ամբողջովին չի համապատասխանում ռացիոնալ ընտրության չափանիշներին, ապա ամենաքիչը նպատակաուղղված / goal-oriented/ գործունեություն է, և այդ է պատճառը, որ չի կարող համարվել իռացիոնալ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: