К основному контенту
Գիտակցության ուղղորդման (մանիպուլյացիոն) ժամանակակից տեխնոլոգիաներ

PR-ի և ԶԼՄ-ների փոխհամագործակցության արդյունքում ժամանակի ընթացքում առաջացավ համագործակցության մի նոր ձև, որը աստիճանաբար վերածվեց PR տեխնոլոգիաների: Այս երևույթը, երբ հասարակության, նրա առանձին խմբերի, ինչպես նաև անհատների գիտակցությունը և ենթագիտակցությունը ուղղորդվում են PR տեսության մեջ, կոչվում է գիտակցության ուղղորդում` մանիպուլացիա:
Գիտակցության ուղղորդման ժամանակակից տեխնոլոգիաները ավելի քան հարյուրն են, սակայն առավել տարածված և հետազոտված են հետևյալները.

1.    Կարծրատիպեր և կաղապարներ

Դրանք գիտակցության ուղղորդման ամենակենսունակ տեխնոլոգիաներից են: Դրանց հիմքում ընկած են ոչ թե ապատեղեկատվությունը, այլ տեղեկատվությունը կամ այնպիսի ձևակերպումը, որը տարիների հետ այնքան է ամրանում, որ աստիճանաբար ձեռք է բերում կաղապարային բնույթ: Որպես կանոն, հասարակության լայն շրջանակները այդ կաղապարներն ու կարծրատիպերը չեն քննարկում, չեն վերլուծում, այլ դրանք ընդունում են այնպես, ինչպես դա մատուցվում է: Այսպես, օրինակ` կաղապարային նշանակություն է ձեռք բերել ԽՍՀՄ-ին տրված ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի <<Չարիքի կայսրություն>> ձևակերպումը:
Հաջորդ կաղապարը, որն օգտագործում են տարբեր պետություններում ներքաղաքական, տնտեսական հարաբերությունները բնութագրելիս կլանային իշխանություն ձևակերպում են, որը նշանակում է, որ տվյալ պետության մեջ հասարակական ընկալման համակարգում  իշխանությունը պատկանում է մեկ կամ մի քանի ընտանիքի անդամների և կամ ընդհանուր տնտեսական շահերով միավորված խմբի:
Որպես կանոն, գիտակցության ուղղորդման տեխնոլոգիաները ավելի կենսունակ են անցումային հասարակություններում: Անցումային է կոչվում այն հասարակությունը, որտեղ տեղի են ունենում հասարակական, քաղաքական և տնտեսական համակարգերի փոփոխությունները, երբ տվյալ պետությունը մի համակարգից անցում է կատարում մեկ այլ համակարգի: Անցումային հասարակության մեջ մանիպուլացիոն տեխնոլոգիաները արդյունավետ են աշխատում նաև այն պատճառով, որ փոփոխությունների է ենթարկվում տվյալ հասարակության արժեքային համակարգը, և մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին ավելի ենթարկվում են հասարակության այն խմբերը, որոնք ավելի խոցելի են դառնում անցումային ժամանակաշրջանում:

2.    Միֆեր և առասպելներ

Եթե կարծրատիպերի և կաղապարների հիմքում ընկած է տեղեկատվությունը, ապա միֆերը և առասպելները մեծ մասամբ հենվում են ապատեղեկատվության վրա: Բացի այդ` միֆերի հիմքում կարող է ընկած լինել նաև միտումնավոր ընտրված տեղեկատվությունը: Այդ միտումնավոր ընտրված տեղեկատվությունը, ինչպես նաև ապատեղեկատվությունը ձևավորում են այն միֆերը, որոնք դառնում են գործիք մանիպուլացիայի համար: Այսպես, օրինակ` Խորհրդային Միության տարիներին մեծապես տարածված էր աշխարհում Խորհրդային Միության մասին այն միֆը, որ ԽՍՀՄ-ը մարդկային դեմքից զուրկ համակարգ է: Խորհրդային Միությունը իր հերթին Արևմուտքի և կապիտալիստական համակարգի մասին ստեղծել է այն առասպելը, որ այդ համակարգը հենված է մարդու կողմից մարդու շահագործման վրա:
Ինչպես կաղապարները և կարծրատիպերը, այնպես էլ միֆերը և առասպելները ձևավորվում են որոշակի ժամանակահատվածի ընթացքում և սկսում են գործել որոշակի ժամանակահատված անցնելուց հետո, երբ դրանք ամրագրվում են հասարակական գիտակցության մեջ:

3.    Սոցիոլոգիական հարցումներ

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սոցիոլոգիական հարցումները կապ չունեն գիտակցության ուղղորդման հետ: PR մասնագետները մանիպուլացիայի են ենթարկում ոչ թե բուն սոցիոլոգիական հարցումները և դրանց արդյունքները, այլ այդ հարցումները ներկայացնում են ըստ նպատակահարմար ձևակերպումների: Այսպես, օրինակ` եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված կարգով անցումային արգելքը ենթադրենք անցնում է 5 %-ը , ապա PR մասնագետները այս դեպքում սոցիոլոգիական հարցումները ներկայացնում են հետևյալ ձևակերպմամբ. x կուսակցությունը հավաքել է ընտրողների ընդամենը 6 % ձայները, կամ x կուսակցությունը հավաքել է ընտրողների ամբողջ 6 % ձայները:

4.    Տեղեկատվության միտումնավոր ընտրություն

Արդի տեղեկատվական հոսքերի պայմաններում հաճախ լուրջ դժվարություն է առաջանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, ինչպես նաև հստակ առանձնացնել այն տեղեկատվությունը, որը կարող է կարևոր դեր խաղալ հասարակական գիտակցության ուղղորդման վրա: Այս տեխնոլոգիայի գործադրման դեպքում բնավ պարտադիր չէ, որ ընտրվի ապատեղեկատվությունը. դեպքերի մեծ մասում այս տեխնոլոգիան հիմնվում է տեղեկատվության վրա, այլ ոչ թե ապատեղեկատվության: Ընդհանուր տեղեկատվական հոսքից ընտրվում, առանձնացվում է հենց այն տեղեկատվությունը, որը դառնում է գիտակցության ուղղորդման հիմնական գործիք: Որպես կանոն, մանիպուլացիոն տեխնոլոգիաները աշխատում են ոչ միայն հասարակության գիտակցության վրա, այլ նաև հաճախ ենթագիտակցության վրա:

5.    Տեղեկատվության պարբերական կրկնություն

Այս տեխնոլոգիան մշակվել և գործի է դրվել մի շարք հետազոտությունների արդյունքների ուսումնասիրման հետևանքով: ԱՄՆ-ի հետազոտողները պարզել են, որ, որպես կանոն, մարդկանց բացարձակ մեծամասնությունը տեղեկատվությունը ստանալուց 30 րոպե հետո մտապահում է այդ տեղեկատվության միայն 60 %-ը, 2 ժամ հետո  40 %-ը, իսկ օրվա ավարտին  միայն 20 %-ը: Մեկ շաբաթ անց մտապահում է հաղորդած տեղեկատվության 6-7 %-ը լավագույն դեպքում, իսկ սովորաբար  միայն 2 %-ը:  Հաշվի առնելով այս և նման հետազոտությունների արդյունքները` PR մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ պարբերաբար կրկնել տեղեկատվությունը:
Այս տեխնոլոգիան հատկապես աշխատում է ընտրությունների և գովազդների ժամանակ, և այն մեծ կիրառում ունի մանիպուլացիոն տեխնոլոգիաների համակարգում:

6.    Մականուններ

Մականունները ևս մեծ դերակատարում ունեն ուղղորդման մեխանիզմների շարքում: Սրանք օգտագործվում են, երբ անհրաժեշտություն է առաջանում որևէ անձի կապել կոնկրետ իրավիճակի կամ երևույթի հետ: Մականուններն ունեն առաջացման 2 աղբյուր.

1.      դրանք ստեղծվում են հասարակական շրջանակների կամ ԶԼՄ-ների կողմից
2.      դրանք ստեղծվում են PR մասնագետների կողմից

Մականունները կապվում են տվյալ անձի գործունեության հետ նաև:

7.    Կոլաժ և ծաղրանկար

Սրանք կիրառվում են մամուլում և, ինչպես մականունները, տվյալ անձին կապում են կոնկրետ իրադարձության կամ երևույթի հետ:
Կոլաժը լուսանկարների այնպիսի համադրումն է, որի միջոցով ցույց է տրվում տվյալ անձի կապը տվյալ իրավիճակի հետ:
Ծաղրանկարները անձի (պետության) գործունեության այս կամ այն հատվածը ներկայացնում են քաղաքական սարկազմի միջոցով:
Թե ծաղրանկարները և թե կոլաժը մեծ կիրառություն ունեն PR տեխնոլոգիաների շարքում:

8.    Շշուկներ և ասեկոսեներ

Շշուկները և ասեկոսեները ամենատարածված մանիպուլացիոն տեխնոլոգիաներից են: Դրանց առաջացման մեխանիզմները երկուսն են.

1.      ստեղծվում և տարածվում են հասարակության շրջանակում
2.      ստեղծվում են PR մասնագետների կողմից

Երբեմն լուրջ դժվարություն է առաջանում կասեցնելու շշուկների առաջացումը և տարածումը: Ավելի հաճախ դրանք տարածվում են այնպիսի արագությամբ, որ անհրաժեշտություն է առաջանում տալ լրացուցիչ բացատրություններ և մեկնաբանություններ դրանց շուրջ: Հաճախ յուրաքանչյուր դեպքի համար մասնագետները մշակում են կոնկրետ մեխանիզմներ` կանխելու շշուկների տարածումը:




9.    Հուզական մեծ դաշտի ստեղծում

Հաճախ հասարակական լայն խմբերը այս կամ այն որոշումը կայացնելիս առաջնորդվում են հույզերով: Այս հանգամանքը արդյունավետ օգտագործում են PR մասնագետները: Այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում մասնակցելու այս կամ այն գործողությանը, գործի է դրվում հուզական մեծ դաշտի ստեղծման տեխնոլոգիան, որը նշանակում է, որ հասարակության հույզերի կառավարումը դառնում է PR տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիան աշխատում է երկարատև ժամանակի կտրվածքով:

10. Համոզմունքների, եզրահանգումների ձևով կարծիքի պարտադրում

Այս տեխնոլոգիան կիրառվում է հատկապես հեռուստատեսային հաղորդումների ժամանակ: Դրա գործադրման մեխանիզմը հետևյալն է. հաղորդավարը հաղորդման վերջում կամ սկզբում օգտագործում է այնպիսի պնդում, տեսակետ, կարծիք, որով հօդս է ցնդում հաղորդման ներկա հյուրի որջ ելույթը: Եթե հաղորդավարի պնդումը հաղորդման վերջում է, ապա հեռուստադիտողների հիշողության մեջ ավելի շատ մնում է այդ պնդումը, քան հյուրի խոսքը, եթե հաղորդավարի պնդումը հաղորդման սկզբում է, ապա այն կարող է անակնկալի բերել հյուրին` նրա համար ստեղծելով անբարենպաստ պայմաններ: Այս տեխնոլոգիան կարող է մշակվել հաղորդումից առաջ, կարող է լինել հանպատրաստից:

Գիտակցության ուղղորդման ժամանակակից տեխնոլոգիաները անվերջ փոփոխությունների են ենթարկվում, և փոփոխվում են նաև դրանց կիրառման մեխանիզմները:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: