К основному контенту

Երրորդ ժամանակաշրջան



Հանրային կառավարման տեսության զարգացման 3-րդ ժամանակաշրջանը սկսվեց 1950-ան թթ. և շարունակվեց մինչև 20դ. վերջը: Այդ ժամանակաշրջանի առավել ազդեցիկ ուղղություններից էին հանդիսանում վարքաբանական, համակարգային և իրավիճակային մոտեցումները:
Այնպիսի գիտությունների զարգացումը ինչպիսիք էին հոգեբանությունն ու սոցիոլոգիան և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետազոտական մեթոդների կատարելագործումը նպաստեցին կազմակերպության աշխատակիցների վարքի գիտական ուսումնասիրությանը: 1950-60-ան թթ. առավել ազդեցիկ դեմքերից էին Հ. Սայմոնը, Դ. Սմիտցբերգը, Դ. Իստոնը, Վ. Թոմսոնը, ովքեր սկսեցին մշակել պետական կառավարման նոր վարքաբանական մոտեցումը: Դրական առումով նրանց աշխատանքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ հեղինակները ձգտել են կառավարման գիտության հիմքում դնել ժամանակակից սոցիալական հոգեբանության և սոցիոլոգիայի ձեռքբերումները և ներկայացնել ադմինիստրատիվ հաստատությունների իրական գործառնությունը դրանցում աշխատող անհատների և խմբերի վարքագծի վերլուծության միջոցով:
Վարքաբանական գիտությունների դպրոցը մի փոքր հեռու էր գնացել մարդկային փոխհարաբերությունների դպրոցից, որն ուշադրությունը կենտրոնացրել էր միջանձնային հարաբերությունների կարգավորման մեթոդների վրա: Նոր մոտեցումը մեծ մասամբ տարբերվում է այն առումով, որ ձգտում է օժանդակել պետական ծառայողներին գիտակցելու իրենց սեփական կարողությունները պետական հաստատություններում վարքաբանական գիտության հնարքների կիրառման դեպքում: Ընդհանուր առմամբ այդ դպրոցի հիմնական նպատակը կազմակերպության արդյունավետության բարձրացումն է նրա մարդկային ռեսուրսների արդյունավետության հաշվին:
Վարքաբանական մոտեցման շրջանակներում գիտնականնները հետազոտել են սոցիալական փոխազդեցության, մոտիվացիայի, պետական կառավարման ոլորտում իշխանության էության և հեղինակության տարբեր ասպեկտներ: 1960-ան թթ. առավել հայտնի ուղղությունը վարքաբանական մոտեցումն էր, որը ավելի վաղ դպրոցների նման շեշտադրումը կատարում էր կառավարման խնդիրների լուծման «ամենաարդյունավետ եղանակների վրա»: Նրա գլխավոր կանխադրույթից հետևում է, որ վարքաբանական գիտության ճիշտ կիրառման պարագայում կբարձրանա ոչ միայն առանձին աշխատակցի, այլև` պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը:
Ամերիկացի քաղաքագետ Դ. Իստոնը, համակարգելով բիհեվիորիզմի հիմնական գաղափարները, առաջարկել է վարքաբանական մեթոդոլոգիայի 8 հիմնական սկզբունքներ:
Դրանք որպես կանոն կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
1.      Օրինաչափությունների սկզբունքն է, ինչը ենթադրում է, որ հետազոտության օբյեկտներ պետք է հանդիսանան ոչ միայն ինստիտուտներն ու պետական կառավարման ֆորմալ ասպեկտները, որքան օպտիմալ կառավարմանն ուղղված մարդկանց գործողությունները: Ղեկավարման պրոցեսում մարդկանց վարքի մեջ կարելի է բացահայտել պարբերաբար կրկնվող բաղադրիչներ, որոնք վարքաբանական տեսության շրջանակներում ենթարկվում են ընդհանրացման և սիստեմատիզացիայի:
2.      Վերիֆիկացիայի սկզբունքն է: Ըստ էության նմանատիպ ընդհանրացումների հավաստիությունը կարելի է անել համապատասխան վարքի դիտարկման պարագայում:
3.      Մեթոդիկայի սկզբունքն է, ինչը ենթադրում է, որ տվյալների հավաքագրման և մեկնաբանման միջոցները չպետք է անմիջապես ընդունվեն, այլ պետք է հիպոթետիկ լինեն: Դրանք պետք է հանգամանալից ուսումնասիրության, հստակեցման և ընտրության ենթարկել, որպեսզի արդյունքում հանգել դիտարկման և վերլուծության համապատասխան մեթոդներին:
4.      Քանակական մեթոդների սկզբունքն է: Դրանց օգտագործումը չպետք է ինքնանպատակ լինի: Դրանք պետք է կիրառվեն այնտեղ, որտեղ կարող են պրակտիկ օգուտներ տալ:
5.      Արժեքների սկզբունքն է, ինչը ենթադրում է որ բարոյական գնահատականն ու էմպիրիկ բացատրությունը կապված են մտածողության երկու տարբեր տիպերի հետ, որոնք գիտության շահերից ելնելով պետք է տարանջատվեն:
6.      Սիստեմատիկության սկզբունքն է, ինչը ենթադրում է, որ հետազոտությունները պետք է համակարգված լինեն, այսինքն տեսականն ու էմպիրիկը պետք է դիտարկել որպես կոնկրետ և կանոնակարգված ճանաչողության փոխկապակցված մասեր:
7.      Մաքուր գիտության սկզբունքն է: Կառավարման գործընթացում վարքագծի գիտակցումն ու ընկալումը տրամաբանական առումով պետք է նախորդի հանրային կառավարման ակտուալ խնդիրների լուծմանն ուղղված հանձնարարականների մշակման պրոցեսին:
Ինտեգրացիայի սկզբունքն է: Քանի որ հանրային կառավարումը տարբեր ձևերով կապված է մարդկային գործունեության տարբեր կողմերի հետ, ուստի անթույլատրելի է համարվում հետազոտություններում այլ հասարակական գիտությունների եզրակացությունները: Նման փոխկապվածության ընդունումը պետք է նպաստի հանրային կառավարման տեսության` փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության հետ մերձեցմանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: