К основному контенту

Հանրային կառավարման երկրորդ ժամանակշրջան


Դասական դպրոց. Ֆայոլ
Հանրային (պետական) կառավարման տեսության զարգացման երկրորդ փուլը ընդգրկում է 1920-50-ան թթ. ընկած ժամանակահատվածը:  Հատկապես այս ժամանակաշրջանում մեծ հաջողությունների են հասել ամերիկացիները, ինչը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով: Ի տարբերություն եվրոպական երկրների` ԱՄՆ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունները արդեն այդ ժամանակաշրջանում մեծ ինքնուրույնություն էին վայելում ուսումնական ծրագրերի մշակման և դասախոսների ընտրության հարցում: Նրանք փորձարկման և նոր կուրսերի որդեգրման լայն հնարավորություններ ունեին, որոնցից էլ հանդիսանում էր պետական կառավարման տեսությունը, ինչը նպաստել է այդ գիտության կայացմանն ու տարածմանը:
Հակառակը Եվրոպայում` Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, կրթական համակարգը այդ տարիներին չափազանց կենտրոնացված էր, միատարրությունը ընդհանուր երևույթ էր համարվում:
Հաջորդ գործոնը, որը մեծապես նպաստել է Միացյալ Նահանգներում հանրային կառավարման ինտենսիվ զարգացմանը, այն ենթադրությունն էր, որ հանրային կառավարման գիտությունը և մասնավոր ձեռնարկությունների ղեկավարման գիտությունները կարող էին և պետք է մոտ լինել: Վարչական կազմակերպման, անձնակազմի ղեկավարման, բյուջետային տեխնիկայի, մարդկային փոխհարաբերությունների, կազմակերպման տեսության վերաբերյալ կուրսեր կարդացվել են Ամերիկայի մի շարք բուհ-երում նրանց համար, ովքեր պատրասվում էին պետական ծառայության, այնպես էլ նրանց համար, ովքեր ապագայում պետք է համալրեին մասնավոր կորպորացիաների ղեկավար անձնակազմը:
Եվ վերջապես երրորդ գործոնն այն էր, որ ամերիկացիները միշտ շեշտադրումը կատարել են հանրային կառավարման պրակտիկ նշանակության վրա, նրանց գիտական մշակումները պարունակում էին պրակտիկ հանձնարարականներ, առաջարկում էին բարեփոխումների հիմնավորված նախագծեր:
1920-1950-ան  թթ. հանրային կառավարման տեսության առավել հայտնի ուղղություններից էին հանդիսանում դասական դպրոցն ու մարդկային հարաբերությունների դպրոցը:
Դասական դպրոցի հիմնական նպատակն էր պրոֆեսիանալ հանրային կառավարման կազմակերպման առաջատար սկզբունքների մշակումը: Գրեթե բոլոր «դասականները» ելնում էին այն գաղափարից, որ այդ սկզբունքներին հետևելը տարբեր երկրներում կբերի հանրային կառավարման հաջողությանը: Նրանց այնքան էլ չէր հուզում պետական գործունեության հասարակական ասպեկտը: Նրանք փորձում էին կառավարման կազմակերպման գործընթացը դիտարկել ավելի լայն տեսանկյունից, փորձում էին սահմանել պետական կազմակերպման ընդհանուր առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Ընդ որում բավականին հաջող ձևով օգտագործում էին գործոնների կամ էլ գիտական մենեջմենթի տեսությունը, որը փոխառնվել էր բիզնեսի ղեկավարման կազմակերպումից: Այդ տեսությունը մշակվել էր Ֆ. Թեյլորի, Գ. Էմերսոնի և Ջ. Ֆորդի կողմից, ովքեր  կառավարումը դիտում էին մի շարք գործոնների կոմբինացիայի արդյունքում գործող մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր է հասնել մաքսիմալ արդյունքների մինիմալ ծախքերի պայմաններում: Այս բոլոր գաղափարները օգտագործվել են «դասականների» կողմից հանրային կառավարման հետազոտության պարագայում:
Դասական դպրոցի առավել ականավոր ներկայացուցիչը ֆրանսիացի գիտնական Ա. Ֆայոլն էր: Նրա «կառավարման տեսությունը» զետեղված է նրա «Ընդհանուր և արդյունաբերական կառավարում» աշխատության մեջ հրատարակված 1916թ.: Ֆայոլը նաև ղեկավարել է  Փարիզում իր կողմից հիմնած Կառավարման հետզաոտությունների կենտրոնը: Նա ապացուցում էր, որ իր կողմից ձևակերպված սկզբունքները ունիվերսալ են և կիրառելի են գրեթե ամենուրեք` տնտեսության ոլորտում, պետական հաստատություններում, բանակում, նավատորմում և այլուր:
Ֆայոլը տվել է ղեկավարման (կառավարման) դասական սահմանումը, ինչը ըստ նրա նշանակում է` կանխատեսում, կազմակերպում, կարգադրում, կոորդինացում և վերահսկում: Կանխատեսում նշանակում է ապագայի հաշվառում և գործողությունների ծրագրի մշակում, կազմակերպում նշանակում է հաստատության նյութական և սոցիալական օրգանիզմի ձևավորում, կարգադրում նշանակում է անձնակազմին ստիպել համապատասխան ձևով աշխատել, կոորդինացնել նշանակում է համախմբել, ներդաշնակեցնել բոլոր ջանքերն ու գործողությունները, վերահսկել,այսինքն`հոգ տանել, որպեսզի ամեն ինչ իրականացվի համապատսախան սահմանված կանոններին և հրահանգներին: Ըստ Ֆայոլի յուրաքանչյուր կազմակերպության ղեկավարում ներառում է 6 հիմնական ֆունկցիաներ` տեխնիկական, կոմերցիոն, ֆինանսական, ապահովագրական, հաշվառման և ադմինիստրատիվ: Ընդ որում ադմինիստրատիվ գործառույթները հանդիսանում են գլխավորները: Վերը թվարկված 5 գործառույթներից ոչ մեկը չի ներառում հաստատության աշխատանքային ընդհանուր ծրագրի մշակման, անձնակազմի հավաքագրման, ջանքերի կոորդինացման, ներդաշնակության գործողությունների խնդիրները: Այդ ամենը հանդիսանում է ադմինիստրատիվ գործառույթի խնդիրը, այդ իսկ պատճառով էլ այն գերակայող է համարվում:
Ֆայոլի ձևակերպած ղեկավարման սկզբունքները հետևյալն են.
1.      Աշխատանքի բաժանում, ինչը հնարավորություն է տալիս կրճատել ուշադրություն գրավող օբյեկտների քանակը, ինչն էլ իր հերթին նպաստում է արտադրության որակի և քանակի բարելավմանը նույն ջանքերի ներդրման պարագայում:
2.      Իշխանության սկզբունքը, այսինքն կարգադրություններ տալու և ուժի կիրառման իրավասությունն է: Իշխանությունը անիմաստ է առանց պատասխանատվության, այսինքն` առանց սանկցիաների (պարգևատրման կամ էլ պատժի), որոնք ուղեկցում են նրա գործողությունը: Պատասխանատվությունը իշխանության պսակն է, նրա բնական հետևանքը:
3.      Դիսցիպլինայի սկզբունքը ենթադրում է հնազանդեցում, գործունեություն, համապատասխան վարք ցուցաբերելու կարողություն, հարգանքի ցուցաբերման նշաններ, որոնք դրսևորվում են ձեռնարկության և նրա աշխատակիցների միջև ըստ սահմանված ընթացակարգի:
4.      Կարգադրության միասնականության սկզբունքն է, այսինքն`ծառայողին միևնույն խնդրին առնչվող երկու և ավելի հանձնարարական կարող է տալ ղեկավարներից միայն մեկը:
5.      Ղեկավարման միասնության սկզբունքն է, այսինքն` միևնույն նպատակը հետապնդող գործողությունների ամբողջության համար մեկ ղեկավարի և մեկ ծրագրի առկայություն:
6.      Մասնավոր շահերի ընդհանուրին զոհաբերման սկզբունքն է: Կազմակերպության ներսում ծառայողի կամ էլ նրանց խմբի շահերը չպետք է վեր դասվեն ձեռնարկության շահերից, պետության շահը միշտ պետք է գերակայի քաղաքացիների շահերի նկատմամբ:
7.      Անձնակազմի պարգևատրման սկզբունքն է: Այն պետք է արդար լինի և հնարավորինս բավարարի անձնակազմին և ձեռնարկությանը, գործատուին և աշխատակցին:
8.      Կենտրոնացման սկզբունքն է, որը կարող է ընդունվել կամ էլ մերժվել կախված հանգամանքներից և ղեկավարման միտումներից: Խոսքը գնում է կենտրոնացվածության այնպիսի մակարդակի մասին, որն ամենաբարենպաստը կլինի ձեռնարկության համար:
9.      Հիերարխիայի սկզբունքն է, ինչը ենթադրում է ղեկավար պաշտոնների շարք`սկսած ստորինից վերջացրած բարձրագույն պաշտոններով:
10.  Կարգ ու կանոնի սկզբունքն է, ինչը ենթադրում է համապատասխան տեղ և դեր յուրաքանչյուր անձի համար:
11.  Արդարության սկզբունքն է: Որպեսզի անձնակազմը կատարի իր պարտականությունները ամենայն ջանասիրությամբ և նվիրվածությամբ, պետք է բարյացակամ վերաբերմունք ցուցաբերել:
12.  Անձնակազմի մշտականության ապահովման սկզբունքն է: Կադրերի արտահոսքը հանդիսանում է գործերի վատ իրավիճակի պատճառ և հետևանք:
13.  Նախաձեռնության սկզբունքն է, ինչը ենթադրում է պլանների առաջադրման և իրականացման ազատություն:
14.  Անձնակազմի միասնության սկզբունքն է: Ձեռնարկության ուժը կայանում է նրանում, որպեսզի օգտագործի բոլորի կարողությունները, պարգևատրի յուրաքանչյուրին առանց հարաբերությունների ներդաշնակությունը խախտելու:
Դասական դպրոցի կողմից մշակված սկզբունքները շոշափում են երկու հիմնական ոլորտ: Դրանցից մեկը վերաբերվում է հանրային կառավարման համակարգի ռացիոնալ հիմնավորմանը, իսկ մյուսը վերաբերվում է կազմակերպության կառուցվածքի կազմավորմանը: Դասական դպրոցի առավել կարևոր պոստուլատները համառոտ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ` գիտություն ավանդական հնարքների փոխարեն, ներդաշնակություն հակասությունների փոխարեն, համագործակցություն ինդիվիդուալ աշխատանքի փոխարեն, մաքսիմալ արտադրողականություն յուրաքանչյուր աշխատավայրում:
Դասական դպրոցի շրջանակներում հանրային կառավարման համակարգը հանդիսանում է գծային-ֆունկցիոնալ տիպի հիերարխիկ կազմակերպություն որտեղ յուրաքանչյուր պաշտոնյաների կատեգորիա ունի հստակ սահմանված գործառույթ: Նման մոդելը բավականին արդյունավետ է կայուն հասարակական միջավայրում և միատեսակ կառավարչական խնդիրների և իրավիճակների համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը:
   Ինկրեմենտալիզմ Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ: Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նա