К основному контенту

  Ինկրեմենտալիզմ

Այլ տեսակետ է առաջարկել Լինդբլոմը. նա ասել է, որ քաղաքականություն իրականացնողները յուրաքանչյուր նոր պրոբլեմի առաջացման ժամանակ, այն լուծում են՝ ոչ թե առաջ քաշելով լիովին նոր քաղաքականություն, այլ հիմնվելով նախկինում ծրագրված և արդեն ի կատար ածված քաղաքականությունների վրա, սակայն իհարկե´ կատարելով որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ: Լինդբլոմը նշում էր, որ գոյություն ունեն իրավիճակային և կոգնիտիվ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքականություն իրականացնողներին դիտարկել որոշման բոլոր այլընտրանքները: Եվ քաղաքականության կայացման այս մոդելը հայտնի դարձավ որպես <<ինկրեմենտալիզմ>>: Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքականություն իրականացնողներին  ավելի հեշտ կարգավորել ստացվող ինֆորմացիան և միաժամանակ լուծել մի քանի խնդիրներ:
Դեյվիս Դեմփթստերը և Վիլդավսկին առաջիններն էին, ովքեր 1966թ-ին համակարգային ձևով փորձարկեցին ինկրեմենտալիզմը՝ որպես հանրային բյուջետային գործընթացների կոնցեպտուալիզացիայի եղանակ: Եվ հասկացան, որ ամեն տարի նոր բյուջատային նախագծի կազմումը մեծապես հենվում է նախորդ տարվա բյուջեի հիմնական կառուցվածքային հատկանիշների վրա: Եվ յուրաքանչյուր ֆինանսական տարվա սկզբին քաղաքականություն իրականացնողները ոչ թե ձևավորում են լիովին նոր քաղաքականություն և կազմում բյուջետային լիովին նոր նախագիծ, այլ նախորդ բյուջետային նախագծում կատարում են անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ` նոր իրավիճակին համապատասխան և ներկայացնում խորհրդարան: Սա հեղինակները մասնակիորեն բացատրում էին նաև բյուջետային որոշումների ընդունման բարդությամբ: Սա էլ հենց կոչվում է սահմանափակ ռացիոնալություն: Ինկրեմենտալիզմի քննադատները նշում էին, որ այս մոտեցման հիմնական սկզբունքները շատ քիչ են տարբերվում քաղաքականության կերտման նկարագրողական մոդելից: Նրանք նաև նշում էին, որ բյուջետային գործընթացների ինկրեմենտալ մոդելները ավելի շատ նկարագրողական են, քան բացատրական: Եվ այսքանով հանդերձ, Սայմոնի առաջարկած սահմանափակ ռացիոնալությունը ամենաբնութագրականն է քաղաքականության իրականացման գործընթացում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս...
Ինստիտուցիոնալիզմ     Հերբերտ Սայմոնի նմանողությամբ, Էլինոր Օստրոմը գտնում էր, որ մարդկային որոշումների կայացումը սահմանափակվում է անհատի  մտավոր ունակություններով: Օստրոմն առաջ է քաշել նաև 2 առանձին առաջարկներ` 1. Ինստիտուտները կարող են ձևավորել անհատական նախասիրություններ, 2. Մարդիկ կօգտագործեն ինստիտուցիոնալ կանոնները կոլեկտիվ խնդիրներ լուծելու համար: Այս առաջարկների հիման վրա Օստրոմն ու նրա կոլեգաները մի մոտեցում առաջ քաշեցին և ասացին, որ կոմունիկացիան և այլ ինստիտուցիոնալ գործոնները կարող են բարձրացնել քաղաքականության արդյունավետությունը: Ինստիտուտների ստեղծումը թույլ է տալիս անհատներին կոորդինացնելու իրենց վարքագիծը ավելի լավ արդյունք ապահովելու համար: Օստրոմն ասում է, որ ինստիտուցիոնալ կանոններին մարդկանց պատասխանը կարելի է բացատրել  և կանխատեսել, դրա համար նա ներմուծում է <<գործողության տարածք>> հասկացությունը / action area/, այն բաղկացած է 7 փոփոխականներից, որոնք նկարագրում են իրավիճակն ու դերակատարին: Այդ փոփոխականներն են` 1. մասնակիցները, 2....
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը: