К основному контенту

Ինստիտուցիոնալիզմ

  Հերբերտ Սայմոնի նմանողությամբ, Էլինոր Օստրոմը գտնում էր, որ մարդկային որոշումների կայացումը սահմանափակվում է անհատի  մտավոր ունակություններով: Օստրոմն առաջ է քաշել նաև 2 առանձին առաջարկներ` 1. Ինստիտուտները կարող են ձևավորել անհատական նախասիրություններ, 2. Մարդիկ կօգտագործեն ինստիտուցիոնալ կանոնները կոլեկտիվ խնդիրներ լուծելու համար: Այս առաջարկների հիման վրա Օստրոմն ու նրա կոլեգաները մի մոտեցում առաջ քաշեցին և ասացին, որ կոմունիկացիան և այլ ինստիտուցիոնալ գործոնները կարող են բարձրացնել քաղաքականության արդյունավետությունը: Ինստիտուտների ստեղծումը թույլ է տալիս անհատներին կոորդինացնելու իրենց վարքագիծը ավելի լավ արդյունք ապահովելու համար: Օստրոմն ասում է, որ ինստիտուցիոնալ կանոններին մարդկանց պատասխանը կարելի է բացատրել  և կանխատեսել, դրա համար նա ներմուծում է <<գործողության տարածք>> հասկացությունը /action area/, այն բաղկացած է 7 փոփոխականներից, որոնք նկարագրում են իրավիճակն ու դերակատարին: Այդ փոփոխականներն են` 1. մասնակիցները, 2. մասնակիցների զբաղեցրած դիրքը, 3. պոտենցիալ արդյունքները, 4. գործողություն-արդյունք կապերը, 5. մասնակիցների իրականացրած վերահսկողությունը, 6. հասանելի տեղեկատվությունը, 7. ծախքերն ու արդյունքները /costs and benefits/:  Սակայն քաղաքականության կայացման այսպիսի մոդելը առկա կլինի գրեթե իդեալական պայմաններում, երբ կլինի լիարժեք տեղեկացվածություն, երբ մասնակիցները մոտիվացված կլինեն որդեգրելու կոնկրետ ռազմավարություններ կամ ձեռնարկելու միջոցառումներ որոշակի կայուն հավասարակշռության վիճակի հասնելու համար, ինչը իրական պայմաններում քիչ հավանական է: Վերը նշված գործոններն էլ մեծապես նվազեցնում են այս մոդելի կիրառական նշանակությունը: Հանրային քաղաքականություն կերտողները ամբողջովին ռացիոնալ դերակատարներ չեն: Նրանք չեն կայացնում քաղաքական որոշում լիարժեք տեղեկատվության պայմաններում՝ բոլոր տարբերակների դեմ և կողմը հաշվի առնելով: Այս ամենը կրում է հարաբերական բնույթ: Ինստիտուցիոնալ մոտեցումն էլ առաջ էր քաշում ուղիներ, որպեսզի հաղթահարվեին ռացիոնալ ընտրության տեսության թերությունները: Ինստիտուցիոնալ մոդելն ասում էր, որ խնդիրն այստեղ կայանում է նրանում, թե ինչպես են կառուցվում հանրային ինստիտուտները, և թե ինչպես են դրանք անհատական շահերը կապում այն  ընտրությունների հետ, որոնք տանում են ավելի լավ արդյունքների:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս...
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը:
Ռացիոնալ ընտրության տեսություն Ռացիոնալիզմի դիքերից քաղաքականությունը մի գործընթաց է, երբ ուսումնասիրվում են որոշակի հարցերի լուծման և նպատակների հասնելու այլընտրանքային քաղաքականություններ, և կարևորագույն խնդիրը այդ վերջնարդյունքների ապահովման ամենացանկալի միջոցների ընտրությունն է: Այդ միջոցների ընտրությունը բավականին բարդ տեխնոկրատիկ գործընթաց է, որը շատ հաճախ կրում է միջդիսցիպլինար բնույթ, պահանջում է կիրառել ինչպես քանակական մեթոդներ, այնպես էլ բացատրել մի շարք պատահական և ոչ պատահական կապեր ու փոխհարաբերություններ: Ռացիոնալիստական մոտեցմամբ քաղաքականության գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի 1.                            Խնդրի սահմանումը-այն վիճակն է, որը կշարունակի մնալ չբավարարող և ոչ ցանկալի այնքան ժամանակ, մինչև չլինի կառավարության միջամտությունը, 2.                ...