К основному контенту
   Քաղաքականության գնահատում և դադարեցում
Քաղաքականության գործընթացը ինքնին ուղղված է որոշակի հիմնախնդիրների լուծմանը կամ դրանց քանակի կրճատմանը: Քաղաքականության գնահատման փուլում կենտրոնական են դառնում  ձեռք բերված արդյունքները: Քաղաքականության գնահատման նախնական փուլը կազմում է նախապես առաջադրված նպատակների, առաջնահերթությունների և ձեռք բերված արդյունքների ուսումնասիրությունը: Սակայն քաղաքականության գնահատումը կապված չէ քաղաքականության շրջափուլի միայն վերջնական էտապի հետ, որը կամ հանգեցնում է քաղաքականության դադարեցմանը կամ քաղաքականության վերափոխմանը` հիմնված հիմնախնդիրների նոր ընկալման և օրակարգի հաստատման վրա: Քաղաքականության գնահատումը միաժամանակ կենտրոնանում է երկու խումբ արդյունքների վրա` 1-ը այն մտածված արդյունքները, որոնք ձեռք են բերվել կամ չեն բերվել, և 2-րդը այն չկանխատեսված հետևանքները, որոնք բերել է տվյալ քաղաքականությունը: Գնահատումը չի կենտրոնանում քաղաքականության շրջափուլի որևէ կոնկրետ էտապի վրա, այլ դիտարկում է քաղաքականության ողջ գործընթացը` սկսած որոշումների ընդունումից, քաղաքականության նախագծի կազմումից մինչև պատասխանատու կազմակերպությունների/ընկերությունների որոշումը: Սակայն շատ դեպքերում, երբ փորձ էր արվում իրականացնել քաղաքականացումից զերծ /politics free/ գնահատում, այդ փորձերը գնահատվում էին որպես ձախողումներ, քանի որ գնահատումը, այնուամենայնիվ, հենվում է որոշակի արժեքների, գաղափարների  վրա և լիովին չի կարող դուրս լինել քաղաքականության դաշտից: Քաղաքականության գնահատումը հանդես է գալիս՝ որպես քաղաքականության ամբողջական գործընթացի և քաղաքական քննարկումների անբաժանելի մաս: Գնահատման ժամանակ դժվարություններ են առաջ բերում հիմնականում երկու տիպի իրավիճակներ, 1-ը, երբ քաղաքականության պատասխանատուները ձախողման համար մեղքը գցում են այլ կազմակերպությունների և անհատների վրա, և 2-րդը, երբ պատասխանատվությունից խուսափելու համար իրականaցնում են տվյալ քաղաքականության նախնական նպատակների և առջնահերթությունների աղավաղված սահմանում: Գնահատումը կարող է ունենալ մի քանի պոտենցիալ ելքեր, օրինակ, երբ այսպես կոչված պիլոտային ծարգրերը /որոնք առաջին անգամ իրականացվել են ժամանակային և տարածքային սահմանափակ կենտեքստում/ հետագայում ընդլայնվում են, երբ գնահատումը տալիս է դրական արձագանք: Պիլոտային ծրագրերը օգտագործվում են քաղաքականության գործընթացում կոնֆլիկտների և անհամաձայնությունների հարթեցման համար: Գնահատումը կարող է նաև հանգեցնել քաղաքականության դադարեցմանը: Օրինակ, մի նախագիծ էր առաջ քաշվել, որը կոչվում էր զրոյական բյուջետավորում, որն առաջարկում էր, որ նախկինում պետբյուջեի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ոչ թե պետք է ամեն տարի շարունակաբար ֆինանսավորվեն, այլ կամաց-կամաց կրճատվի դրանց ֆինանսավորումը, ինչը թույլ կտա, որ քաղաքականության նոր առաջնահերթությունները նյութականացվեն և հետագայում ֆինանսավորում ստանան: Այս նախագիծը նաև առաջարկում էր, որ քաղաքականության յուրաքանչյուր ծրագիր պետք է պարբերաբար ենթարկվի գնահատման, վերածրագրվի և բյուջետավորվի:
 Քաղաքականության դադարեցումը տեղի է ունենում հետևյալ դեպքերում, 1. երբ հիմնախնդիրը լուծված է, և 2. երբ տվյալ նպատակին հասնելու քաղաքականության միջոցները և գործիքները գնահատման ժամանակ ճանաչվում են որպես անարդյունավետ, 3. կառավարությունների կամ հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունները տվյալ հիմնահարցի վերաբերյալ: Փոփոխությունները կարող են նաև կապված լինել ընտրված պաշտոնյաների նախընտրական արշավներում տված խոստումների հետ: Երբեմն լինում են նաև դեպքեր, երբ արդեն իրենց օգտակարությունը վատնած քաղաքականությունները շարունակում են իրականացվել: Այսպիսի քաղաքականությունների շարունակման պաշտպանության դիրքերից հանդես են գալիս կամ տեղի քաղաքական գործիչները, կազմակերպված շահերի խմբերը կամ ծառայություն մատուցող ընկերությունները, ում համար տվյալ քաղաքականության իրականացումը ապահովում է համապատասխան ռեսուրսներ: Քաղաքական գործիչները ավելի հեշտ ընդունում են նոր քաղաքականությունների ընդունման անհրաժեշտությունը, քան հների դադարեցման, քանի որ այդ դեպքում պետք է ընդունեն նաև իրենց ձախողումները: Քաղաքականության գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն փոխգործողությունները, որոնք տեղի են ունենում կառավարման տարբեր մակարդակներում/ տեղական, տարածքային, ազգային և միջազգային/ և կառավարման տարբեր բնագավառներում /կառավարություն, խորհրդարան, վարչական-գիտական համայնքներ/ :

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս...
Սահմանափակ ռացիոնալություն Հանրային կառավարման գիտության հիմնադիրներից մեկի` Հերբերտ Սայմոնի կարծիքով լիարժեք ռացիոնալություն հնարավոր չէ 3 հիմնական պատճառով. ռացիոնալությունը պահանջում է լիարժեք գիտելիք, տեղեկացվածություն և կանխատեսում ընտրության յուրաքանչյուր տարբերակի հետևանքների մասին, ինչը պրակտիկորեն անհնար է: Մինչ հետևանքները վերաբերում են ապագային, ներկայում նրա տեղը լրացնում է երևակայությունը և նրանում ներդրված արժեքները, որոնք սուբյեկտիվ են և հեռու են կատարյալ լինելուց, Ռացիոնալությունը պահանջում է կատարել ընտրություն այլընտրանքների բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն ընտրության ժամանակ լուծման միայն մի քանի տարբերակներ են առաջ քաշվում, մարդկային միտքը չի կարող ներկայացնել այլընտրանքների ողջ բազմազանությունը: Եվ Սայմոնի կարծիքով որոշում կայացնողները ընտրում են այլնտրանքներից ոչ թե ամենառացիոնալը, այլ այն, որը հնարավորություն է տալիս շատ արագ կարգավորելու իրավիճակը:
Ռացիոնալ ընտրության տեսություն Ռացիոնալիզմի դիքերից քաղաքականությունը մի գործընթաց է, երբ ուսումնասիրվում են որոշակի հարցերի լուծման և նպատակների հասնելու այլընտրանքային քաղաքականություններ, և կարևորագույն խնդիրը այդ վերջնարդյունքների ապահովման ամենացանկալի միջոցների ընտրությունն է: Այդ միջոցների ընտրությունը բավականին բարդ տեխնոկրատիկ գործընթաց է, որը շատ հաճախ կրում է միջդիսցիպլինար բնույթ, պահանջում է կիրառել ինչպես քանակական մեթոդներ, այնպես էլ բացատրել մի շարք պատահական և ոչ պատահական կապեր ու փոխհարաբերություններ: Ռացիոնալիստական մոտեցմամբ քաղաքականության գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի 1.                            Խնդրի սահմանումը-այն վիճակն է, որը կշարունակի մնալ չբավարարող և ոչ ցանկալի այնքան ժամանակ, մինչև չլինի կառավարության միջամտությունը, 2.                ...