Գիտակցության ուղղորդման (մանիպուլյացիոն) ժամանակակից տեխնոլոգիաներ PR-ի և ԶԼՄ-ների փոխհամագործակցության արդյունքում ժամանակի ընթացքում առաջացավ համագործակցության մի նոր ձև, որը աստիճանաբար վերածվեց PR տեխնոլոգիաների: Այս երևույթը, երբ հասարակության, նրա առանձին խմբերի, ինչպես նաև անհատների գիտակցությունը և ենթագիտակցությունը ուղղորդվում են PR տեսության մեջ, կոչվում է գիտակցության ուղղորդում` մանիպուլացիա: Գիտակցության ուղղորդման ժամանակակից տեխնոլոգիաները ավելի քան հարյուրն են, սակայն առավել տարածված և հետազոտված են հետևյալները. 1. Կարծրատիպեր և կաղապարներ Դրանք գիտակցության ուղղորդման ամենակենսունակ տեխնոլոգիաներից են: Դրանց հիմքում ընկած են ոչ թե ապատեղեկատվությունը, այլ տեղեկատվությունը կամ այնպիսի ձևակերպումը, որը տարիների հետ այնքան է ամրանում, որ աստիճանաբար ձեռք է բերում կաղապարային բնույթ: Որպես կանոն, հասարակության լայն շրջանակները այդ կաղապարներն ու կարծրատիպերը չեն քննարկում, չեն վերլուծում, այլ դրանք ընդունում են այնպես, ինչպես դա մատուցվու...