К основному контенту

Сообщения

Երրորդ ժամանակաշրջան

Հանրային կառավարման տեսության զարգացման 3-րդ ժամանակաշրջանը սկսվեց 1950-ան թթ. և շարունակվեց մինչև 20դ. վերջը: Այդ ժամանակաշրջանի առավել ազդեցիկ ուղղություններից էին հանդիսանում վարքաբանական, համակարգային և իրավիճակային մոտեցումները: Այնպիսի գիտությունների զարգացումը ինչպիսիք էին հոգեբանությունն ու սոցիոլոգիան և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետազոտական մեթոդների կատարելագործումը նպաստեցին կազմակերպության աշխատակիցների վարքի գիտական ուսումնասիրությանը: 1950-60-ան թթ. առավել ազդեցիկ դեմքերից էին Հ. Սայմոնը, Դ. Սմիտցբերգը, Դ. Իստոնը, Վ. Թոմսոնը, ովքեր սկսեցին մշակել պետական կառավարման նոր վարքաբանական մոտեցումը: Դրական առումով նրանց աշխատանքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ հեղինակները ձգտել են կառավարման գիտության հիմքում դնել ժամանակակից սոցիալական հոգեբանության և սոցիոլոգիայի ձեռքբերումները և ներկայացնել ադմինիստրատիվ հաստատությունների իրական գործառնությունը դրանցում աշխատող անհատների և խմբերի վարքագծի վերլուծության միջոցով: Վարքաբանական գիտությունների դ...

Հանրային կառավարման երկրորդ ժամանակշրջան

Դասական դպրոց. Ֆայոլ Հանրային (պետական) կառավարման տեսության զարգացման երկրորդ փուլը ընդգրկում է 1920-50-ան թթ. ընկած ժամանակահատվածը:  Հատկապես այս ժամանակաշրջանում մեծ հաջողությունների են հասել ամերիկացիները, ինչը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով: Ի տարբերություն եվրոպական երկրների` ԱՄՆ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունները արդեն այդ ժամանակաշրջանում մեծ ինքնուրույնություն էին վայելում ուսումնական ծրագրերի մշակման և դասախոսների ընտրության հարցում: Նրանք փորձարկման և նոր կուրսերի որդեգրման լայն հնարավորություններ ունեին, որոնցից էլ հանդիսանում էր պետական կառավարման տեսությունը, ինչը նպաստել է այդ գիտության կայացմանն ու տարածմանը: Հակառակը Եվրոպայում` Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, կրթական համակարգը այդ տարիներին չափազանց կենտրոնացված էր, միատարրությունը ընդհանուր երևույթ էր համարվում: Հաջորդ գործոնը, որը մեծապես նպաստել է Միացյալ Նահանգներում հանրային կառավարման ինտենսիվ զարգացմանը, այն ենթադրությունն էր, որ հանրային կառավարման գիտությունը և մասնավոր ձեռնա...

Государственное управление

Государственное управление Все цивилизованные государства в современном мире, не зависимо от их естественных различий, сходятся сегодня в едином мнении, что достичь достойного качества жизни каждого члена общества можно только лишь за счет правильной и рациональной организации управления этим обществом. Это доказывает пристальное внимание любого здравомыслящего правительства к проблеме организации государственной службы. Государственное управление – осуществляемая на основе законов и других нормативных актов организующая, исполнительная и распорядительная деятельность государственных органов, органов местного самоуправления, общественных и иных негосударственных формирований, наделенных соответствующими государственно-властными полномочиями. Государственное управление или управление делами государства вообще осуществляют все ветви государственной власти: законодательная, исполнительная и судебная власть. Все они реализуют единые цели государства, проводя определенную стратегичес...
Ադմինիստրատիվ հաշվետվությունը (Պատասխանատվության մեծությունները) Հանրային կառավարման երևույթի ընդլայնման և քաղաքականության վրա ադմինիստրատիվ հաստատությունների ազդեցության աճի հետ մեկտեղ ավելի կարևորվեց կառավարման նկատմամբ վերահսկողության քաղաքական խնդիրը: Այս պրոբլեմը կարելի է ներկայացնել վերահսկողություն, հաշվետվություն կամ էլ պատասխանատվություն տերմինների միջոցով: Սակայն գլխավոր խնդիրը մնում է այն, թե ինչպես են քաղաքական լիդերներն ու հանրությունը համոզում, փաղաքշում կամ էլ ստիպում վարչական կառույցներին կատարել իրենց պարտականությունները: Այստեղ առկա է նաև մեկ այլ ֆունդամենտալ խնդիր, թե արդյոք հանրային կառավարողները միշտ պետք է հետևեն հանրության ցանկություններին, երբ այդ ցանկությունները չեն համընկնում հասարակության հեռանկարային նպատակների հետ կամ էլ ոտնահարեն որոշ անձանց քաղաքացիական ազատությունները: Ավանդաբար գոյություն են ունեցել հաշվետվության խնդրին վերաբերող երկու մտածողության ուղղություններ: Դրանցից առաջինը ենթադրում է, որ պատասխանատվությունը «անձնական պարտավորության ներքին զգա...
Լեոնարդ Ուայթ Կառավարման երևույթի առաջացումը Ինչպես նշում էր Ուայթը ԱՄՆ-ի վարչական ինստիտուտների ակունքները գալիս էին Մեծ Բրիտանիայից: Ամերիկյան կառավարչական մարմինները կառուցվել էին 17դ. Անգլիական մոդելի համանմանությամբ: Միաժամանակ լինելով ապակենտրոնացված, ինքնակառավարվող դրանք ապացուցեցին, որ կարող էին հեշտությամբ ադապտացվել Նոր Աշխարհի սոցիալական և տնտեսական իրականությանը: Նույնիսկ Ուայթի օրոք էլ կարելի էր զգալ Անգլիականի ազդցեցությունը ամերիկյան վարչական կառույցներիվրա: Սակայն ժամանակի հասարակական և տնտեսական պայմանները, որոնց շրջանակներում իրականացվում էր կառավարումը, և անընդհատ աճող պետության միջամտության անհրաժեշտությունը պահանջում էին լուծել հետևյալ հարցը, թե արդյոք ժամանակակից ինդուստրիալ և սոցիալական պետությունը կարող էր գործել կամավոր և հիմնականում սիրողական մակարդակի միջավայրում, որը յուրահատուկ էր ամերիկյան ադմինիստրատիվ ժառանգությանը: Չինովնիկների առջև ծառացող հիմնախնդիրները այնքան բարդ, բազմազան և տարատեսակ էին դարձել իրենց բնույթով, որ դժվար թե պետությունը կարողանար ...

Howard Zinn Lecture Series: Howard Zinn, Bringing Democracy Alive

Հանրային կառավարում

Կառավարման ուսումնասիրությունը Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատակազմի կատարելագործմանը , այլև` պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը: Որպես գիտություն հանրային կառավարման ուսումնասիրության խնդիրն է բացահայտել. առաջին`թե ինչ կարող է կառավարությունը հավուր պատշաճի և հաջողությամբ իրականացնել և երկրորդ` թե ինչպես կարող է այդ ամենը կատարել առավելագույն արդյունավետությամբ: Նախքան կառավարման ուսումնաս...